
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
29 մայիսի 2024 թվականի N 9
ՇԻՆՎԵԿՏՈՐ ՍՊԸ-Ի ԿՈՂՄԻՑ ԶԱՐԻՆՋԱ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքով (21․06․2014թ․ Հ0-110-Ն) և ՀՀ կառավարության 19․11․2015թ․ թիվ 1325-Ն որոշմամբ սահմանված կարգի՝ 2024թ․ մայիսի 29-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Զարինջա բնակավյրի վարչական շենքում՝ ժամը 11։00-ին, տեղի կունենա <<Շինվեկտոր>> ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Թալին համայնքի, Զարինջա բնակավայրում կրթահամալիրի կառուցման վերաբերյալ (<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի 12-րդ հոդվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետ) առաջին լսումները։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ՝ զանգահարելով (+374) 95111468։
Շահագրգիռ հանրության կողմից առաջարկությունները, դիտողությունները և կարծիքները կարող են ներկայացվել բանավոր՝ հանրային քննարկման ընթացքում կամ գրավոր՝ ծանուցումից հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում։ Համայնքի ղեկավարի կողմից հանրային լսման համար լիազորված անձ՝ Խաչատուր Տերտերյան (talinihamaynqapetaran@list.ru, հեռախոս +374 77002757)։
Մեկնաբանություններ
Վերբեռնել Լուսանկարներ
PNG, JPG, JPEG (առավելագույնը՝ 5 ֆայլ)