Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի, 25-րդ կետի 1-ին ենթակետի դրույթներով, հիմք ընդունելով քաղաքացի՝ Վահրամ Հովհաննիսյանի 07․05․2026 թվականի դիմումը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ Արագածոտնի մարզի Արագածոտն-9 միկռոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթում ներառված Ն․ Բազմաբերդ բնակավայրի 02-073-0056-0022 կադաստրային ծածկագրով հողամասը ՀՀ Արագածոտնի մարզպետի 01․12․2022 թ․ N 444-Ա որոշմամբ և Թալին համայնքի ավագանու 18․11․2022 թ․ N 35-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի հեռանկարային զարգացման գծագրով հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի Ն․ Բազմաբերդ բնակավայրի վարչական տարածքում գտնվող 02-073-0056-0022 կադաստրային ծածկագրով 0,2752 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները համարել փոփոխված՝ որպես բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատեսքի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :