Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Ռադիկ Անուշավանի Մնացականյանի կողմից 05 մայիս 2026 թվականին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված թիվ 056/1439 դիմումը, 02 ապրիլ 2026 թվական «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2026AKBSJT, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները` ինքնակամ կառուցված բնակելի տունը, ծածկը, ինքնակամ բացված մեկ պատուհանը և երկու դուռը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1. Կառուցապատող Ռադիկ Անուշավանի Մնացականյանի կողմից 02-003-0005-0008 կադաստրային ծածկագրով Թալին համայնք ք․Թալին Ժ․Ավետիսյան փողոց 3 բնակելի տուն հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականություն հանդիսացող 1300քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 90․45քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը – 47․57քմ, ծածկը - 42.88քմ, բացված մեկ պատուհանը և երկու դուռը ճանաչել օրինական գույք, որպես Ռադիկ Անուշավանի Մնացականյանի, Վեհանուշ Շավարշի Թորոսյանի, Զոհրաբ Ռադիկի Մնացականյանի և Հովհաննես Ռադիկի Մնացականյանի ընդհանուր համատեղ սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 112981 (մեկ հարյուր տասներկու հազար ինը հարյուր ութսունմեկ) ՀՀ դրամ (90․45քմ x 1209)+(3 x 1209)
3. Սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: