Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 170
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 36
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87 060 88-80-08, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

03 հունիսի 2025 թվականի N 36

ԱՐԱԳԱԾԻ ՊԵՌԼԻՏԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Արագածոտն մարզի Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Արագածի պեռլիտի հանքավայրի շահագործման թույլտվության համար շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկում

03.06.2025թ.

 

2025թ․ Հունիսի 03-ին՝ ժամը 13։00-ին, համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> օրենքի և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգի տեղի ունեցավ Թալին համայնքի Արագածավան բնակավայրի Արագածի պեռլիտի հանքավայրի շահագործման թույլտվության համար նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման վերաբերյալ հանրային քննարկումը (1-ին լսումը)։

Հանրային քննարկման մասին հայտարարությունը նախապես տեղադրվել է Արագածավանի վարչական տարածքի ֆեյսբուքյան էջում, ինչպես նաև փակցվել է Արագածավանի վարչական տարածքի տարբեր տեղերում, Արագածավանի վարչական շենքի հայտարարությունների համար նախատեսված տախտակին։

ՄԱՍՆԱԿՑՈՒՄ ԷԻՆ

Ա․Նազարյան Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար

Թ․Խաչատրյան նիստը վարողը Թալին համայնքապետարանի ՖՏԵՀՀ բաժնի առաջատար մասնագետ, քարտուղար

Հ․Մարգարյան Հիդդեն Գոլդ ՍՊ ընկերության ներկայացուցիչ

Վ․Ավետիսյան Հիդդեն Գոլդ ՍՊ ընկերության ներկայացուցիչ

համայնքի ներկայացուցիչներ

Նիստը տեսաձայնագրվում էր։

Բացման խոսքվ հանդես եկավ Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա․Նազարյանը, ներկայացրեց հարցի էությունը, որ ,,Հիդդեն գոլդ,, ՍՊԸ-ն դիմել է համայնին Արագածի պեռլիտի հանքավայրի շահագործման թույլատվության համար նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հանրային քննարկում անցկացնելու վերաբերյալ, որից հետո խոսքը փոխանցեց ,,Հիդդեն գոլդ,, ՍՊԸ ներկայացուցիչ Վ․Ավետիսյանին։

Նա ներկայացրեց, որ ,,Հիդդեն գոլդ,, ՍՊ ընկերությունը երկար տարիներ շահագործում է Արագածի պեռլիտի հանքավարի տարածքից և հիմա ուզում է շարունակել իր գործունեությունը։ Նոր հանքավայրի տարածքը կազմում է 5,09 հա, արդյունահանվող պեռլիտի քանակը մոտ 1 մլն 541 հազար խորանարդ մետր, օգտագործվելու է մոտ 20 տարի։ Ստեղծվելու են նոր աշխատատեղեր, որտեղ աշխատելու առաջնահերթությունը տրվելու է տեղի բնակիչներին, ՍՊԸ-ն հնարավորություններ կստեղծի իր մասնակցությունն ունենալու համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը, մասնավորապես Արագածավան բնակավայրին, ինչպես նաև կատարվելու են անվտանգության հետ կապված բոլոր գործողությունները։

 Ելույթներ ունեցան նաև համայնքի ներկայացուցիչները, որոնք հավանություն տվեցին ,,Հիդդեն գոլդ,, ՍՊԸ-ի ծրագրերին և առաջարկեցին, որ եթե ընկերության գործունեությունը անվտանգության նկատառումներով չի ստեղծելու պրոբլեմներ բնակավայրի համար, բնակիչները աշխատանքային տեղեր կապահովվեն, ընկերությունը կամավորության սկզբունքով մասնակցություն կունենա համայնքի զարգացմանը, իրենք դեմ չեն լինի հանքավայրի շահագործմանը։

ՈՐՈՇԵՑԻՆ

Տալ համաձայություն ,,Հիդդեն գոլդ,, ՍՊ ընկերությանը Արագածի պեռլիտի հանքավայրի շահագործմանը, շրջակա միջավայրի նախարարության փորձաքննությունը անցկացնելու։

Նիստը վարող՝ Արագածավանի վարչական ղեկավար՝             Ա․Նազարյանը

Նիստը արձանագրեց՝                                                  Թ․Խաչատրյան

 

,,Հիդդեն գոլդ,, ՍՊԸ ներկայացուցիչ՝                            Հ․Մարգարյան

 



Կից փաստաթղթեր՝
(1.28 Մբ)
Փաստաթուղթ՝



Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner