|
12.03.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
12.03.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Թալինի համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Ընդունելության ընթացքում համայնքի բնակիչները ներկայացրեցին իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հիմնականում վերաբերում էին համայնքային ենթակառուցվածքներին, սոցիալական և կենցաղային տարբեր խնդիրների։ Համայնքի ղեկավարը լսեց քաղաքացիների առաջարկներն ու դիտարկումները, տվեց համապատասխան հանձնարարականներ պատասխանատու ստորաբաժանումներին՝ բարձրացված հարցերին հնարավորինս արագ և արդյունավետ լուծումներ տալու համար։ Քաղաքացիների ընդունելությունները համայնքապետարանում կրում են շարունակական բնույթ՝ նպատակ ունենալով անմիջական կապ ապահովել բնակիչների հետ և արագ արձագանքել նրանց խնդիրներին։
|
|
|
11.03.26
ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԴԱՇՏԱՄԻՋՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին համայնքի Արտենի բնակավայրում մեկնարկել են դաշտամիջյան ճանապարհների մաքրման և հարթեցման աշխատանքները։ Աշխատանքների նպատակն է բարելավել գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ տանող ճանապարհների վիճակը՝ ապահովելով գյուղացիների համար ավելի հարմար և անվտանգ մուտք դեպի իրենց հողատարածքներ։ Թալին համայնքապետարանը հետևողականորեն իրականացնում է նման աշխատանքներ համայնքի տարբեր բնակավայրերում՝ աջակցելով գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
|
|
|
11.03.26
ԿՈՄՈՒՆԱԼ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Թալին համայնքի կոմունալ ծառայության աշխատակիցների կողմից Թալին քաղաքում մեկնարկել են գարնանային բարեկարգման և մաքրման աշխատանքները։ Աշխատանքների շրջանակում իրականացվում են քաղաքի փողոցների, բակային տարածքների և հասարակական վայրերի մաքրում, աղբի հավաքում, ինչպես նաև այլ աշխատանքներ՝ քաղաքի սանիտարական վիճակի բարելավման նպատակով։ Գարնանային աշխատանքները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելով քաղաքի մաքուր և բարեկարգ տեսքը։ Համայնքապետարանը հորդորում է բնակիչներին պահպանել մաքրությունը և աջակցել իրականացվող աշխատանքներին։
|
|
|
11.03.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԱԶԱՆՑԻԿՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԾՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ԿՄՍԵ հարցերի բաժնի ղեկավար Լուսինե Ավագյանը հանդիպում ունեցան Թալին համայնքի գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների և նրանց ծնողների հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվեց գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտներին խրախուսելու նպատակով համայնքապետարանի միջոցներով նրանց Վրաստանի Հանրապետություն 7-օրյա հանգստի ուղարկելու նախաձեռնությունը։ Քննարկման արդյունքում անդրադարձ կատարվեց նաև աշակերտների ընտրության չափանիշներին և կարգին:
|
|
|
11.03.26
ԴԻՏԱՐԿՎԵԼ Է ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆԵՐԻ ԸՆԹԱՑՔԸ
|
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ավետիք Դարբինյանը և ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ, դիտարկել են Թալին քաղաքի թիվ 2 մսուր-մանկապարտեզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը։ Այցի ընթացքում ներկայացվել են իրականացվող աշխատանքները, քննարկվել շինարարության ընթացքը, ինչպես նաև ծրագրի իրականացման հետ կապված մի շարք հարցեր։ Պատասխանատուները տեղում ծանոթացել են կատարված աշխատանքներին և ընդգծել ծրագրի կարևորությունը համայնքի կրթական ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից։
|
|
|
11.03.26
ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 1 ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ՕԴԱՅԻՆ ՏԱԳՆԱՊ» ԹԵՄԱՅՈՎ ՈՒՍՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
|
Թալինի թիվ 1 դպրոցում անցկացվեց «Օդային տագնապ» թեմայով ուսուցողական դասընթաց։ Դասընթացը վարեցին Թալինի համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետ Գարիկ Մխիթարյանը, Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Համբարձումյանը և ջոկատի հրշեջ-փրկարար Ներսեհ Հովհաննիսյանը։ Դասընթացի ընթացքում աշակերտներին ներկայացվեցին օդային տագնապի դեպքում ճիշտ վարքագծի կանոնները, անվտանգ տեղափոխման և պատսպարման հիմնական քայլերը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում արագ և կազմակերպված գործելու կարևորությունը։
|
|
|
09.03.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Թալինի համայնքապետարանում համայնքի ղեկավարի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն։ Խորհրդակցությանը ներկա էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները և ոլորտային պատասխանատուները։ Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց համայնքում իրականացվող աշխատանքների ընթացքին, դրանց որակի վերահսկողությանը, ինչպես նաև համայնքային տարբեր ոլորտներին վերաբերող ընթացիկ և կազմակերպչական մի շարք հարցերի։ Համայնքի ղեկավարը պատասխանատուներին հանձնարարեց շարունակել աշխատանքները սահմանված ժամանակացույցի և որակի պահանջների պահպանմամբ՝ ապահովելով համայնքում իրականացվող ծրագրերի արդյունավետ իրականացումը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |