13.03.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
12.03.25
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ.
|
Թալինում ակտիվորեն ընթանում են բարեկարգման և կանաչապատման աշխատանքները։ Գարնանային խնամքի շրջանակում կատարվում է ծառերի էտում, նոր ծառերի համար տարածքների պատրաստում, ինչպես նաև քաղաքի արտաքին տեսքի բարելավում։ Մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Թալինի ավտոկայանի տարածքում, ինչպես նաև քաղաքի տարբեր հատվածներում՝ ստեղծելով ավելի մաքուր, հաճելի և հարմարավետ միջավայր։
|
|
12.03.25
«ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՍԵՂԱՆԻ ԹԵՆԻՍԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ.
|
ՀՀ-ում սեղանի թենիսի տարածման և բնակչության տարբեր տարիքային խմբերի շրջանում առողջ ապրելակերպի խթանման նպատակով՝ այս տարի կրկին անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարը: Թալինի «Գարեգին Ավդալյանի անվան» մարզադպրոցում տեղի է ունեցել մրցաշարի համայնքային փուլը՝ Թալին համայնքի դպրոցականների շրջանակներում։ Մրցաշարին մասնակցել են երկու խումբ՝ 5-9-րդ և 10-12-րդ դասարանի աշակերտները։ Մրցաշարի մարզային փուլ են անցել 6 դպրոցներ։ Բոլոր մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։
|
|
12.03.25
ԴԱՍԸՆԹԱՑ՝ «Ի՞ՆՉ Է ԹՐԱՖԻՔԻՆԳԸ» ԹԵՄԱՅՈՎ
|
«UMCOR Armenia Foundation»-ի և ՀՀ Արագածոտնի մարզպետարանի կողմից այսօր Թալինի համայնքապետարանաում անցկացվեց «Ի՞նչ է թրաֆիքինգը» թեմայով դասընթաց, որին մասնակցեցին տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչներ, համայնքապետարանի և ՀՈԱԿ-ների աշխատակիցներ և թեմայով հետաքրքրված կանայք։
|
|
11.03.25
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Հատակի բարեկարգման աշխատանքներ են կատարվել Դավթաշեն բնակավայրի մանկապարտեզում։
|
|
11.03.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԲԱՑԱՌԻԿ ԿՐԹԱԿԱՆ ՇՐՋԱԳԱՅՈՒԹՅՈՒՆ․
|
Թալին համայնքում մեկնարկում է կրթական նոր ծրագիր, որը կյանքի է կոչվում «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի», Թալին համայնքի և Արագածոտնի մարզպետարանի համագործակցությամբ՝ Թալին համայնքի և «Հակոբյաններ Համահայկական կենտրոնի» համատեղ ֆինանսավորմամբ։Այսօր համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և կրթության ոլորտի պատասխանատուները հանդիպում ունեցան Թալին համայնքի դպրոցներում սովորող գերազանց առաջադիմություն ունեցող աշակերտների ծնողների հետ և ներկայացրին կրթական ծրագիրը, հարց ու պատասխանի ձևաչափով քննարկումներ եղան կազմակերպչական հարցերի շուրջ։Այս բացառիկ ճամփորդությունն ընդգրկելու է՝ Հանգիստ ու ժամանց՝ աշխարհի ամենահիասքանչ քաղաքներից մեկում՝ Դուբայում, Մշակութային այցեր ...
Մանրամասն |
|
11.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԹԱԼԻՆ ՋՕԸ–Ի ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչները՝ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, հանդիպում ունեցան Ջրային կոմիտեի «Թալին» ՋՕԸ մասնաճյուղի տնօրեն Անդրանիկ Սափեյանի և աշխատակազմի անդամների հետ։Հանդիպման ընթացքում քննարկվեցին ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման հնարավորությունները, ինչպես նաև ջրային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առաջնահերթ ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց սելաֆատարերի մաքրմանը, պոմպակայանների հիմնանորոգմանը, ջրամբարների, խողովակաշարերի և ջրատարների բարեկարգմանը։Համագործակցության նոր ձևաչափերի մշակման և համատեղ ծրագրերի իրագործման նպատակով կարևորվեց համակարգված և շարունակական աշխատանքը, որը հնարավորություն կտա բարելավել համայնքի ...
Մանրամասն |
|
11.03.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԸ և ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐՆ ԱՅՍՕՐ ԵՂԱՆ ՆԱև ԴԱՎԹԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ.
|
Դավթաշենի վարչական ղեկավար Կարեն Տոնապետյանի ուղեկցությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը դիտարկեց Դավթաշենի մշակույթի տան, հանդիսությունների սրահի, վարչական տարածքի և բուժկետի շենքային պայմանները, բարեկարգման հնարավորությունները և արդեն կատարված աշխատանքները՝ վարչական տարածքում։Արձանագրվեցին առկա խնդիրները, քննարկվեցին վերանորոգման և բարեկարգման հնարավոր լուծումները, որոնք թույլ կտան բարելավել բնակիչների համար ստեղծվող պայմանները։ Համայնքի ղեկավարը տվեց համապատասխան հանձնարարականներ՝ հետագա աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար։ Այցի ընթացքում համայնքի ղեկավարը զրուցեց բնակիչների հետ, լսեց նաև նրանց առաջարկությունները բնակավայրի զարգացման վերաբերյալ։Համայնքի զարգացումը շարունակական գործընթաց ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |