Այսօր: Ուրբաթ, 18 Հոկտեմբերի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.10.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

Հարգելի՛ այցելուներ

Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

11.10.24 ԱՎԱՐՏՎԵՑ «ՄԻՀՐԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ»
Այսօր ավարտվեց «Միհրան Ասատրյանի անվան մինի ֆուտբոլի համայնքային մրցաշարը»։ Տասնօրյա համառ պայքարը Թալին համայնքում առաջացրեց սպորտային մեծ եռուզեռ։ Մարզադաշտերում այս օրերին թևածում էր միասնության, ուժի և համառության շունչը՝ պարտավորեցնելով արժանի լինել այն մարդու հիշատակին, ում անունն է կրում մրցաշարը։Բուռն պայքարից, միասնական ու լարված խաղերից հետո, «Միհրան Ասատրյանի անվան մինի ֆուտբոլի համայնքային մրցաշարն» ավարտվեց հետևյալ արդյունքներով՝Թալին քաղաք 1-ին հորիզոնականԱրագածավան բնակավայր 2-րդ հորիզոնականՄաստարա բնակավայր 3-րդ հորիզոնականՄրցաշարի վերջին խաղերին հետևեցին Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը և աշխատակիցները, գլխավորությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, ... Մանրամասն
11.10.24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ը ՈՐՊԵՍ ԱՂՋԻԿ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ
2012թ․-ին ՄԱԿ-ի առաջարկով, ի նշան աղջիկների իրավունքների պաշտպանության, հոկտեմբերի 11-ը ընդունվել է որպես Աղջիկ երեխաների միջազգային օր։Այսօր տոնի կապակցությամբ իրականացվեց «Խիզախ աղջիկ» խորագրով միջոցառում։Թալինի համայնքապետարանի, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի Հայաստանյան գրասենյակի, Վորլդ Վիժն Թալինի ցերեկային կենտրոնի, Արագածոտնի մարզպետարանի, «Թալին հույս» ՀԿ-ի միասնական ջանքերով, Թալինի մշակույթի տանը կազմակերպվել էր գեղեցիկ միջոցառում։Միջոցառման նպատակն էր բարձրացնել աղջիկների դերը համայնքում, խրախուսել նրանց ակտիվությունը և պայքարել սեռով պայմանավորված խտրականության դեմ։Միջոցառումը հագեցած էր գեղեցիկ կատարումներով ... Մանրամասն
10.10.24 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՅՑԸ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքապետարանի ղեկավար կազմի անդամներն ու աշխատակիցներն այսօր աշխատանքային այցերով եղան Նոր Արթիկ, Սուսեր, Ցամաքասար, Զարինջա և Հացաշեն բնակավայրերում։Ինչպես նախորդիվ, այց անգամ ևս այցերի ընթացքում բնակավայրերում եղան հանդիպումներ վարչական ղեկավարների և տեղի բնակիչների հետ։Զարինջա և Հացաշեն բնակավայրերում կառավարության որոշմամբ հիմնովին կառուցվում են դպրոցներ, Նոր Արթիկ և Հացաշեն բնակավայրերում համայնքային միջոցներով կառուցվում են խաղահրապարակներ։Բնակիչների հետ մտերմիկ զրույցների ընթացքում արձանագրվեցին նրանց մտահոգությունները, անհանգստացնող խնդիրները, բնակավայրերի կարիքները։Համայնքի ղեկավարին ներկայացվեցին մասնավորապես շինարարական և վերանորոգման աշխատանքներին ... Մանրամասն
07.10.24 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԻՆՖՈՐՄԱՏԻՎ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ՝ «ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱԶԳ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴԻՐ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԻՆԵ ՇԱԽՊԱԶՅԱՆԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՍՏԵԼԼԱ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆԻ ՀԵՏ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, Ակունքի վարչական ղեկավար Լյովա Մանուկյանը և գյուղի բնակիչները հետաքրքիր և ինֆորմատիվ հանդիպում ունեցան «Միասնական ազգ» հասարակական կազմակերպության հիմնադիր-ղեկավար Կարինե Շախպազյանի և ներկայացուցիչ Ստելլա Սարուխանյանի հետ։«Միասնական ազգ» բարեգործական հասարակական կազմակերպությունը (ՄԱԲՀԿ) զբաղվում է բարեգործական գործունեությամբ՝ նպատակ ունենալով աջակցել սոցիալապես անապահով ընտանիքներին, նպաստել համայնքների զարգացմանը և նպաստել հասարակության տարբեր խմբերի միջև համախմբմանը:«Միասնական ազգ» Բարեգործական ՀԿ-ի «Տուր գյուղացուն սերմը» ծրագրի շրջանակներում հկ-ի ներկայացուցիչներն այս ... Մանրամասն
07.10.24 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Գետափ բնակավայրում տարիներ շարունակ չի եղել գնացքի կանգառ:
Այսօր խնդիրը գտնվում է համայնքային իշխանության ուշադրության կենտրոնում, և արդեն մեկնարկել են գնացքի կանգառի կառուցման աշխատանքները` մեր բնակիչների հարմարավետությունը ապահովելու համար:
04.10.24 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԲԵՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ
Այս օրերին Թալին քաղաքում իրականացվել են տարածքների մաքրման, բարեկարգման, քաղաքի արտաքին տեսքի բարելավման լայնածավալ ու տարաբնույթ աշխատանքներ։
Աղբակույտերից, շինաղբից և ավելորդ քարերից մաքրվել են քաղաքի տարբեր հատվածների մայթերն ու փողոցները, ընդհանուր օգտագործման վայրերը:
Հարգելի´ քաղաքացիներ, հորդորում ենք քաղաքի մաքրությանը վերաբերել առավել պատասխանատվությամբ և լինել սրտացավ կոմունալ բաժնի կատարած աշխատակիցների ահռելի աշխատանք նկատմամբ:
04.10.24 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ԵՎ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ «ՄԱՆԹԱՇՅԱՆՑ» ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻ ԱԿՈՒՄԲԻ ՀԵՏ
«Մանթաշյանց» գործարարների ակումբը երեկ հյուրընկալել էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանին և Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի բաժնի գլխավոր մասնագետ՝ Մնացական Ներսիսյանին։ Տավրոս Սափեյանը և Մնացական Ներսիսյանը ակումբականներին են ներկայացրել «Թալինի ներդրումային պոտենցիալն ու հնարավորությունները» թեմայով ելույթը։• Ի՞նչ բիզնես նախագծեր կարող են իրագործվել Թալին քաղաքում։• Հեռանկարային ոլորտներ Թալինում ներդրումներ կատարելու համար։• Կա՞ արդյոք համայնքային գույք, որը կարող է տրամադրվել ներդրումների դիմաց։Համայնքի ղեկավարը գործարարների ուշադրությանն է ներկայացրել թե ինչ ներդրումային գույք ու պոտենցիալ կա Թալինում:«Մանթաշյանց» գործարարների ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner