Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 82
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 7 - Ապրիլ 3
ՄՐՑՈՒՅԹ ՀԱՄԱՅՆՔԻ ԹՎՈՎ 8 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-ՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
2025,Մարտ 3 - 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Մարտ 3 - 28
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 28 - Մարտ 27
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 27 - Մարտ 26
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 25 - Մարտ 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Փետրվար 24 - Մարտ 21
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 14 - Մարտ 21
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 14 - Մարտ 21
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Փետրվար 14 - Մարտ 21
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.03.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

07.03.25 ՄԱՐՏԻ 8-Ի ՆԱԽԱՇԵՄԻՆ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ ՏԻՐՈՒՄ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԹՆՈԼՈՐՏ
Մարտի 8-ի նախաշեմին Թալինի համայնքապետարանում տիրում է տոնական մթնոլորտ.
Մարտի 8-ին ընդառաջ Թալինի համայնքապետարանում տիրում էր նախատոնական տրամադրություն։ Համայնքապետարանի կանայք և աղջիկները ստացան համայնքի ղեկավարի կողմից շնորհավորանքներ ու գեղեցիկ ծաղիկներ՝ որպես շնորհակալություն և բարձր գնահատանքի նշան։ Տոնական տրամադրությունն ու բարեմաղթանքներն օրը դարձրին ավելի ջերմ ու հիշարժան։
07.03.25 ԱՇՆԱԿԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ՝ ՆՈՐ ՇՆՉՈՎ
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների, Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի ղեկավարի, ինչպես նաև Աշնակի վարչական ղեկավար Հովիկ Հարությունյանի հետ այցելեց Աշնակի մանկապարտեզ՝ ծանոթանալու այնտեղ իրականացված լայնածավալ բարեկարգումներին։Համայնքի միջոցներով մանկապարտեզում կատարվել են հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով ավելի հարմարավետ և ապահով միջավայր երեխաների համար։ Բարեկարգվել են շենքային պայմանները, ննջասենյակները, խաղասենյակները, ճաշասենյակը և խոհանոցը, ինչպես նաև բարեկարգվել է բակային տարածքը՝ երեխաներին տրամադրելով գեղեցիկ և անվտանգ խաղահրապարակ։Համայնքի ղեկավարը, մանկապարտեզի տնօրենի ուղեկցությամբ, շրջայց ... Մանրամասն
06.03.25 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Թալինի համայնքապետարանում կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը.Այսօր Թալինի համայնքապետարանում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ անցկացվեց քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Հանդիպումը ևս մեկ հնարավորություն էր համայնքի բնակիչների համար բարձրաձայնելու իրենց հուզող խնդիրներն ու հարցերը, ներկայացնելու առաջարկներ և համայնքային կյանքի բարելավմանն ուղղված տարբեր հարցեր։ Այսօր ընդունելությանը բնակիչները բացի անձնական խնդիրներից, հանդես եկան նաև համայնքային նախաձեռնությունների առաջարկներով և բիզնես գաղափարներով։Ընդունելությանը ներկա էին համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները։ Համայնքի ղեկավարը ուշադիր լսեց բոլոր բնակիչներին՝ կարևորություն տալով նրանց կողմից բարձրացված ... Մանրամասն
06.03.25 ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «300 ԴՊՐՈՑ 500 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԾՐԱԳԻՐ
ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականը կառուցվող, վերակառուցվող և հիմնանորոգվող/վերանորոգվող դպրոցների՝ Արագածոտնի մարզի հանրակրթական հաստատությունների ցանկը համալրվել է ևս 10-ով։
Ցանկը հաստատվել է Կառավարության այսօրվա նիստում։
Թալին համայնքից ծրագրում ընդգրկվել են `
Թալինի ավագ դպրոցը և
Մաստարայի միջնակարգ դպրոցը:
Նշված դպրոցները կհիմնանորոգվեն։
Հավելենք, որ ավելի վաղ, ծրագրում ընդգրկվել էին մարզի 26 դպրոցներ, որից 1-ի կառուցումն ավարտվել է։
Այսպիսով, «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով Արագածոտնի մարզում կառուցվում, վերակառուցվում և հիմնանորոգվում է ընդհանուր 36 դպրոց։
Շնորհավորում ենք ծրագրի շահառու դպրոցներին։
06.03.25 ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Թալինը նոր շունչ է ստանում․ գարնանային բարեկարգման աշխատանքները շարունակվում են.Թալին քաղաքում շարունակվում են քաղաքային միջավայրը ավելի գեղեցիկ, բարեկարգ ու հարմարավետ դարձնելու աշխատանքները։ Կոմունալ ծառայության աշխատակիցները վաղ գարնանից սկսել են լայնածավալ բարեկարգման և մաքրման գործընթաց, որը ներառում է ինչպես կանաչապատման, այնպես էլ քաղաքային տարածքների ընդհանուր բարեկարգում։Այս օրերին հեռացվել են չորացած և կյանք չունեցող ծառերը, որոնք փոխարինվելու են նորերով՝ ստեղծելով ավելի կանաչ ու առողջ միջավայր։ Աշխատանքները ներառում են նաև փողոցների, մայթերի և հանրային տարածքների մաքրում, կանաչ գոտիների խնամք ու բարեկարգում։Թող մեր քաղաքը լինի ոչ միայն մեր պատմության ու մշակույթի խորհրդանիշը, այլև ... Մանրամասն
05.03.25 ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՀԱՎԵՐԺ ՍՊԱՐԱՊԵՏ
  Այսօր՝ մարտի 5-ին, նշում ենք Հայաստանի ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 66-ամյակը։ Սպարապետը ոչ միայն ազգային հերոս էր, այլև՝ ոգի, որ առաջնորդեց մեր ժողովրդին դեպի անկախություն, բանակ, հաղթանակ։ Վազգեն Սարգսյանը ոչ միայն կռվեց հանուն հայրենիքի, այլև կառուցեց այն։ Նրա խոսքն արթնացրեց, նրա կամքը՝ առաջնորդեց, նրա ուժը՝ հաղթանակ բերեց։ Նա իր գործով ապացուցեց, որ հայրենիքը պետք է սիրել ոչ թե խոսքերով, այլ կյանքով, պայքարով, գործով։ 1990-ականների բախտորոշ տարիներին, երբ հայրենիքը կանգնած էր գոյության ու կործանման եզրին, նա զենք վերցրեց ու ազգին առաջնորդեց դեպի հաղթանակ։ Վազգեն Սարգսյանն էր, ով հիմք դրեց Երկրապահ Կամավորական միությանը `մնալով դրա հավերժ նախագահը, այն համոզմամբ, ... Մանրամասն
04.03.25 ԱՆՀՈՒՍԱԼԻ ՎԱՐԿԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ
Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակը բարձացնելու նպատակով խնդրում եմ աջակցել մարզպետարանների և համայնքապետարանների կողմից ծրագրի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացիների շրջանում տարածելու գործում։Խնդրում եմ աջակցել նաև անիմացիոն տեսահոլովակի հանրայնացմանը՝ մարզպետարանների ու համայնքապետարանների պաշտոնական հարթակներում։ Տեսանյութը ներբեռնման է հասանելի հետևյալ հղմամբ՝  https://dropmefiles.com/aAbxi:Գործընկերները տեսանյութը կարող են տարածել կից գրառմամբ․«Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի շրջանակում դիմումներն ընդունվում են https://e-social.am/services հարթակում։»: Հիշեցնենք, որ ծրագրից կարող են օգտվել ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner