ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՎԵՐ
16.09.2019թ.
Սույնով Թալինի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու 2019 թվականի սեպտեմբերի 16-ից մինչև սեպտեմբերի 27-ը իրականացվող՝ << ՍՆԱՏ >> ՍՊԸ-ի կողմից Թալին համայնքի վարչական տարածքում տուֆ քարի հանքարդյունահանման ծրագրի իրականացման վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին:
Շահագրգիռ անձինք Թալինի պաշտոնական համացանցային կայքում առաջարկվող ծրագրի վերաբերյալ կարող են մինչև 2019 թվականի սեպտեմբերի 27-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են թողնվել համացանցային կայքում (talin.am) կամ ուղարկվել համապատասխան էլեկտրոնային հասցեով (taliniqaxaqapetaran@list.ru) ինչպես նաև կարող են գրավոր ներկայացվել Թալինի համայնքապետարան:
Հանրային քննարկումների արդյունքում 2019 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Թալինի համայնքապետարանի դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:
Թալինի համայնքապետարան