Այսօր: Երկուշաբթի, 25 Հոկտեմբերի 2021թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ
Հետևում եք արդյոք Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում տեղադրված նորություններին, տեղեկություններին



Հայտարարություն



ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սյուզի Համբարձումյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
27/09/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
27/09/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
 

     Ծրագրի նպատակը

EU4IMPACT ծրագրի նպատակն է աջակցել միգրանտների (այդ թվում՝ աշխատանքային), վերադարձած միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կողմից արդեն իսկ հիմնադրված (սկսնակ) կամ ապագայում ստեղծվելիք բիզնեսների զարգացմանը:

Ծրագրի համապատասխան փուլերը հաջողությամբ ավարտելուն պես ծրագրի շահառուներն իրենց սեփական ներդրման գումարին հավասար չափով դրամաշնորհ ստանալու հնարավորություն կունենան:

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ՝ Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնի կողմից:

Ծրագրի շրջանակներում բիզնեսի զարգացման ծառայություններ է մատուցելու ԻՐԻՍ բիզնես ինկուբատորը:

Ծրագրի տևողություն՝ 48 ամիս (2020 – 2024թթ.)

Ով կարող է դիմել

Ներկա պահին միգրանտ (այդ թվում՝ աշխատանքային) հանդիսացող ՀՀ քաղաքացիները, որոնք վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի գտնվել են ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում):

Վերադարձած միգրանտներ. ՀՀ քաղաքացիներ, որոնք Հայաստան են վերադարձել վերջին երեք տարվա ընթացքում առնվազն մեկ տարի ՀՀ-ից դուրս (ցանկացած երկրում) գտնվելուց հետո:

Միգրատների կամ վերադարձած միգրանտների ընտանիքների անդամներ (օր.՝ ՀՀ-ում բնակվող ծնողներ, զավակներ, ամուսիններ, քույրեր, եղբայրներ). ՀՀ քաղաքացիություն ունենալու պահանջը չի տարածվում ընտանիքի այն անդմաների վրա, որոնք օրինական հիմքերով մշտապես բնակվում են ՀՀ-ում:

Դիմորդները պետք է պատրաստ լինեն կատարել իրենց տրամադրման ենթակա դրամաշնորհին հավասար գումարի չափով ներդրում (համաֆինանսավորում), որը դրամաշնորհը ստանալու համար պարտադիր պայման է հանդիսանում:

Ծրագիրը գործում է ՀՀ ողջ տարածքում՝ բացառությամբ ք. Երևանի:

Ծրագրի շրջանակում սկսնակ բիզնես է համարվում այն բիզնեսը, որի հիմնադրումից (գրանցումից) անցել է ոչ ավել, քան երեք տարի: Ուստի, ծրագրի շահառու կարող են դառնալ ինչպես սկսնակ ձեռնարկատերերն, այդպես էլ արդեն որոշ ժամանակ գործող բիզնեսները:

Ինչպես դիմել

1. Լրացրեք մասնակցության հայտն առցանց՝ հետևելով (GOOGLE ձևաթուղթ) հղմանը:

2. Հայտի հետ միասին որպես հավելվածներ կցեք.

- անձը հաստատող փաստաթղթի (անձնագրի) պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա Ձեր անձնագրի պատճենը և միգրանտ անդամի անձնագրի պատճենը՝ ներառյալ արտերկիր մուտքի վիզաները և ելքի/մուտքի կնիքները պարունակող էջերը),

- Ձեր միգրացիոն պատմությունը հավաստող փաստաթղթերի (օր.՝ արտերկրում զբաղվածությունը հավաստող աշխատանքային պայմանագրերի) պատճենները, (եթե միգրանտի ընտանիքի անդամ եք՝ ապա այդ փաստը հավաստող փաստաթղթերի պատճենները),

- աջակցվելիք բիզնեսի սեփականատերը (համասեփականատերը) հանդիսանալու փաստը հավաստող փաստաթղթի՝ պետական գրանցման վկայականի պատճենը (առկայության դեպքում),

- Ձեր բանկային հաշվում համաֆինանսավորման համար անհրաժեշտ գումարի առկայությունը հավաստող ապացույցներ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք հաստատում են այդ ներդրման “միգրացիոն” ծագումը (օր.՝ արտերկրից դրամական փոխանցումների բանկային անդորրագրեր):

3. Սահմանված պահանջներին համապատասխանությունը ստուգելուց հետո Ձեզ հետ կանցկացվի հարցազրույց, որի արդյունքների հիման վրա հնարավոր կդառնա Ձեր մասնակցությունը ծրագրի կողմից կազմակերպվելիք հատուկ բիզնես դասընթացներին:

4. Դասընթացի ավարտին Դուք կհանձնեք թեստ, որից հետո Ձեզ կառաջարկվի երկու-երեք շաբաթվա ընթացքում կազմել անհատական բիզնես պլան, ինչում Ձեզ կօգնեն որակավորված մասնագետներ:

5. Անհատական բիզնես պլանի հիման վրա մշակված դրամաշնորհային առաջարկները կներկայացվեն մրցութային հանձնաժողովի գնահատմանն ու հաստատմանը: Հավանության արժանացած առաջարկներն ապա կարող են իրագործվել ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի և Ձեր կողմից ներդրված նույնչափ գումարի համադրմամբ:

6. Այնուհետ, ծրագրի որակավորված մասնագետները վեց ամսվա ընթացքում կհետևեն Ձեր ձեռնարկատիրական գործունեությանը և բիզնեսի զարգացման համար անհրաժեշտ խորհրդատվություն կտրամադրեն:

Դրամաշնորհի չափը

- 2.000 - 10.000 եվրո

ü դրամաշնորհը պարտադիր պետք է համալրվի Ձեր կողմից հատկացվող նույն չափի գումարով,

ü այն կարող է օգտագործվել բացառապես հիմնական միջոցների (գույք,

արտադրամաս, տեխնիկական միջոցներ) և հումքի, ինչպես նաև բրենդավորման և/կամ փաթեթավորման ծառայությունների ձեռքբերման նպատակով:

Ձեռնարկատիրական գործունեություն, որը չի կարող ֆինանսավորվել ծրագրի շրջանակներում

· Առևտրային գործունեություն

· Մասնակցություն ներդրումային հիմնադրամներին

· Ֆինանսավարկային և ֆինանսական այլ գործունեություն

· Արտարժույթի փոխանակում

· Մոլեխաղերի կազմակերպում

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք

ՀՀ-ում ՄՔՄՄԿ գրասենյակ,

ք. Երևան, Վ. Սարգսյան փող., 26/1,

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն, 711 սեն.

Հեռ.՝ +374 10 580388 Էլ. փոստ՝ impact@icmpd.org Կայք՝ www.icmpd.org

ՖԲ էջ՝ fb.com/ICMPDinArmenia և fb.com/EU4IMPACT

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Միգրացիոն քաղաքականության մշակման միջազգային կենտրոնը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:


 

 

Վերադառնալ

 


0
 


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
  Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
 
Բոլորը
Թալինի կաթողիկե
Հայն ու Հայաստանը. Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
0249 2-25-46
taliniqaxaqapetaran@list.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner