12.02.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
12.02.24
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և աշխատակազմի անդամներն այսօր դիտարկեցին համայնքի շինբարեկարգման աշխատանքներից մի քանիսի արդյունքը։
|
Վերջերս Թալինի համայնքապետարանի կողմից մասնակի վերանորոգման աշխատանքներ են իրականացվել Թալինի երաժշտական դպրոցի տարածքում, վերանորոգվել են նաև «Թալինի համայնքային կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների համար նախատեսված աշխատասենյակները, թիվ 18 ՏԸՀ-ի և «Թալին աշխարհ» օրաթերթի աշխատակիցների համար նախատեսված աշխատասենյակները։ Ամողջությամբ վերանորոգվել են մասնաշենքի սանհանգույցները։
|
|
08.02.24
Նոր կառուցվող դպրոցներ ու բժշկական կենտրոն, զարգացման մի շարք ծրագրեր․ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչները ստուգայցեր կատարեցին Թալին համայնքում պետբյուջեի միջոցով կառուցվող ու վերակառուցվող օբյեկտներում:
|
Թալին համայնքում պետական միջոցներով իրականացվող ծրագրերի, ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքների որակը դիտարկելու նպատակով այսօր ՀՀ Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և մարզպետարանի ու համայնքապետարանի աշխատակիցները հերթական ստուգայցերն իրականացրին։Առաջին այցելությունը դեպի Գառնահովիտ էր, որտեղ ՀՀ Կառավարության «300 դպրոց 500 մանկապարտեզ» ծրագրով կառուցվում է նոր դպրոց։ Ծրագրի արժեքը 771 մլն 684 հազ դրամ է, շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թ․ և կավարտվեն 2024 թ․։ Այս պահի դրությամբ կառուցման աշխատանքներն իրականացված են 65 %-ով։Ստուգայցի հաջորդ ուղղությունը Թալինի բժշկական կենտրոնն էր։ 1 մլրդ 299 մլն 919 հազ դրամ պետական ներդրման ...
Մանրամասն |
|
28.01.24
Տոնդ շնորհավո՛ր, մեր Հայոց բանակ․․․
|
Այսօր՝ հունվարի 28-ին, Հայոց բանակի կազմավորման 32-րդ տարեդարձի առիթով Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի ղեկավար կազմը և աշխատակիցներն այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս։Պաշտոնատար անձինք հանդես եկան Հայոց բանակի օրվան նվիրված շնորհավորական ելույթներով՝ ընդգծելով մեր բանակի կարևոր դերն ու աննկուն կեցվածքը։Տոնական օրվա ուրախությունը կրկնապատկվեց խրախուսանքներով` շնորհակալագրերով, պատվոգրերով, որոնք հանձնվեցին և՛ զորամասի ներկայացուցիչներին, և ՛ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի և Թալինի համայնքապետարանի ներկայացուցիչներին։Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Թալին համայնքի մեդալ շնորհեց Մուղնու ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար, ...
Մանրամասն |
|
28.01.24
Այց զոհվածների պանթեոն։
|
Հայոց բանակի օրվա առթիվ, Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և Թալինի համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելեցին Արցախյան պատերազմներում զոհված հերոսների պանթեոն։ Կատարվեց ծաղկեդրում, խնկարկման և խոնարհումի արարողություն՝ Հայոց քաջորդիների հավերժ կենդանի հիշատակի համար։ Հավերժ փաʹռք և խոնարհում մեր անմահ հերոսներ, Հայոց բանակը Ձեզնով է կանգուն:
|
|
15.01.24
Թալին համայնքի զորակոչիկները մեկնեցին Հայոց Բանակ․
|
Այսօր՝ հունվարի 15-ին Թալին համայնքում մեկնարկեց 2024թ․-ի ձմեռային զորակոչը։ Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեկնեց Թալին համայնքից ՀՀ զինված ուժերի կազմը համալրող զորակոչիկների առաջին խումբը: Նրանց ծառայության ճանապարհելու արարողությանը մասնակցեցին և բարի ծառայություն մաղթեցին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի աշխատակիցներ, ՀՀ ՊՆԶ և ԶՀԾ Արագածոտնի ՄՏՍ Թալինի բաժանմունքի պետ Արման Ասատրյանը, ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների հարազատներ։ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ։ Միասնական աղոթքներն ուղղված էին Տիրոջը՝ մեր երկրի խաղաղության և նորակոչիկների անխափան ծառայության համար։ Դիմելով զորակոչիկներին՝ ...
Մանրամասն |
|
26.12.23
Այսօր Թալինի համայնքապետարանում մեկտեղվել էին կրթությունը, մշակույթը և սպորտը, ասել է թե՝ միտքը, արվեստը և ուժը․ Տեղի է ունեցել պատվոգրերի հանձնման արարողություն։
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր պատվոգրեր , շնորհակալագրեր և գավաթներ հանձնեց 2023թ․-ին կրթության, մշակույթի և սպորտի ոլորտում հաջողություններ գրանցած, հաղթանակներ կերտած և համայնքի անունը բարձր պահած երիտասարդներին և նրանց ուսուցիչներին ու մարզիչներին։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն ողջունեց ներկաներին, և շնորհավորելով նրանց, հպարտորեն նշեց, որ նրանց յուրաքանչյուր ձեռքբերում նաև համայնքինն է։ Համայնքի ղեկավարի կողմից պարգևատրվեցին` Թալինի երաժշտական դպրոցի ուսուցիչները և աշակերտները՝ “ARMENIA GLOBAL ART-FEST” հանրապետական երաժշտական մրցույթ-փառատոնում հաղթանակներ գրավելու և մեդալակիր դառնալու համար։ Թալինի համայնքային մարզական կենտրոնի մարզիչը և ...
Մանրամասն |
|
25.12.23
ԱՄԱՆՈՐՅԱ ՀՐԱՇՔԸ ԹԱԼԻՆՈՒՄ Է, ԱՅՍՕՐ ՎԱՌՎԵՑԻՆ ՔԱՂԱՔԻ ՏՈՆԱԾԱՌԵՐԻ ԼՈՒՅՍԵՐԸ
|
Թալինի կենտրոնական հրապարակում այսօր ամանորյա ուրախ ու տոնական տրամադրություն էր տիրում։ Քաղաքի ամանորյա ձևավորումների և տոնածառերի լույսերի վառման հեքիաթային պահին սպասել էին և´ փոքրերը, և´ մեծերը: Հետհաշվարկով միացան տոնածառերի լույսերը` համայնքում ազդարարելով տոնական միջոցառումների մեկնարկը, և Նոր տարվա գալիքը: Գույնզգույն լույսերով ողողված եղևնին խորհրդանշում է այն հոգևոր լույսը, որով լուսավորեց մեր Տերը ողջ աշխարհը: Թո´ղ այս լույսը սփռվի աշխարհով մեկ և մեզ ուղեկցի մեր բոլոր քայլերում:
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |