Այսօր: Երկուշաբթի, 19 Հոկտեմբերի 2026թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 567
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Թալին համայնքի «Ակունքի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Հոկտեմբեր 7 - Նոյեմբեր 3
Թալին համայնքի «Թալինի թիվ 3 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Հոկտեմբեր 6 - Նոյեմբեր 2
Թալին համայնքի «Աշնակի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Հոկտեմբեր 5 - 30
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի
2026,Հոկտեմբեր 5 - Դեկտեմբեր 1
Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Հոկտեմբեր 1 - 28
Թալին համայնքի «Իրինդի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 30 - Հոկտեմբեր 27
Թալին համայնքի «Դաշտադեմի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 29 - Հոկտեմբեր 26
Թալին համայնքի «Արտենիի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 25 - Հոկտեմբեր 22
Թալին համայնքի «Մաստարայի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 24 - Հոկտեմբեր 21
Թալին համայնքի «Թալինի թիվ 2 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 23 - Հոկտեմբեր 23
Թալին համայնքի «Արագածավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 22 - Հոկտեմբեր 19
Թալին համայնքի «Ներքին Սասնաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 18 - Հոկտեմբեր 21
Թալին համայնքի «Դավթաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ
2026,Սեպտեմբեր 17 - Հոկտեմբեր 20
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. նոյեմբերի 3-ի, ժամը՝ 09:30-ից մինչև նոյեմբերի 6-ի, ժամը՝ 10:30-ը https://www.e-auctions.am կայքի միջոցով։
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 3
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 13
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2026,Սեպտեմբեր 14 - Նոյեմբեր 6
ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա 2026թ. հոկտեմբերի 23-ին, ժամը՝ 10:00-ին https://www.e-auctions.am կայքի միջոցով։
2026,Սեպտեմբեր 4 - Հոկտեմբեր 23
ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2026,Մայիս 5 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
2026,Ապրիլ 23 - Նոյեմբեր 30
ԻՐԱԶԵԿՈՒՄ /ՀԱՐԿԵՐԻ ՎՃԱՐՈՒՄ/
2026,Փետրվար 20 - Նոյեմբեր 30
«ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»
2026,Փետրվար 9 - Դեկտեմբեր 31
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Նոյեմբեր 28 - 2027,Հունվար 8

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.10.26 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am

  Հարգելի՛ այցելուներ

   Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի  պաշտոնական կայքում։

Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։

Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով:  

Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար

Տավրոս Սափեյան

19.10.26 ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ օրակարգային տասնյակ հարցերի քննարկմամբ։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքի ընթացիկ խնդիրները, իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա ծրագրերը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել առաջնահերթությունների հստակեցմանը, առկա խնդիրների լուծմանն ու նախատեսված աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը։
Քննարկված հարցերի վերաբերյալ պատասխանատուներին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ սահմանված խնդիրների հետևողական լուծումն ու աշխատանքների պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով։
18.10.26 ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿԱՅՈՒՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՇԱԲԱԹԸ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
Հոկտեմբերի 18-ին Թալինի համայնքային մշակույթի կենտրոնում ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակում անցկացվեց «Կանաչ և կայուն զարգացում» խորագրով ինտելեկտուալ խաղ՝ Թալինի, Ապարանի, Ակունքի, Արթիկի և Փարաքարի համայնքների դպրոցականների մասնակցությամբ։Միջոցառումն իրականացվեց ԵՀ «Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք» ծրագրի շրջանակում, իսկ Թալինում կազմակերպչական և համակարգման աշխատանքներն իրականացվեցին Թալինի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի կողմից՝ ծրագրի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ։Խաղի 6 փուլերի ընթացքում մասնակից թիմերը պատասխանեցին կանաչ և կայուն զարգացման, էներգախնայողության, էներգաարդյունավետության, վերականգնվող էներգիայի, ... Մանրամասն
18.10.26 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ գյուղատնտեսներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Գյուղատնտեսի օրվա առթիվ։
Ձեր քրտնաջան աշխատանքով է մշակվում հողը, ստեղծվում բարիքը և ամրապնդվում մեր երկրի գյուղատնտեսական ներուժը։ Շնորհակալություն ձեր նվիրումի, աշխատասիրության և հայրենի հողի հանդեպ սիրո համար, որոնց շնորհիվ ամեն տարի հողը նոր բերք ու բարիք է պարգևում մեզ։
Մաղթում եմ ձեզ բերքառատ տարի, արևառատ օրեր, բարեկեցություն և նորանոր հաջողություններ։ Թող ձեր աշխատանքը միշտ գնահատված լինի, իսկ վաստակը՝ առատ ու արդյունավոր։
Թալին համայնքի ղեկավար`Տավրոս Սափեյան
16.10.26 ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

Դավթաշեն բնակավայրում իրականացվում են Հայրենական մեծ պատերազմի զոհերի հուշարձանի տարածքի սալարկման և բարեկարգման աշխատանքներ՝ տարածքին կոկիկ և խնամված տեսք հաղորդելու նպատակով։

Մաստարա բնակավայրում իրականացվում են ճանապարհների բարեկարգման աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել երթևեկության պայմաններն ու ապահովել բնակիչների առավել հարմարավետ տեղաշարժը։

 Լուսակն բնակավայրում ընթանում են ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։

Իրականացվում են Թալին֊Դաշտադեմ փլուզված սելավատարի կառուցման աշխատանքներ։

 

15.10.26 ԹԱԼԻՆ–ԲՈՒՐԳ-ԼԵ-ՎԱԼԱՆՍ․ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն առցանց հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեի և քաղաքապետի տեղակալ Գրիգոր Ռոբերտ Թաֆանկեճյանի հետ։Հանդիպմանը մասնակցել են նաև Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը, Թալինի երաժշտական դպրոցի տնօրեն Շուշանիկ Շատոյանը և Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի ղեկավար Մանիկ Հարությունյանը։Տեսազրույցի ընթացքում քննարկվել են Թալին և Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները։Անդրադարձ է կատարվել նաև Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին։Կողմերը ... Մանրամասն
15.10.26 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Քաղաքացիների խնդիրներն ու առաջարկությունները՝ ուշադրության կենտրոնում.Թալին համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Սերգե Մկրտչյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելով բնակիչների բարձրացրած հարցերը, մտահոգություններն ու առաջարկությունները։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել քաղաքացիներին հուզող խնդիրներին, քննարկվել դրանց լուծման հնարավոր ուղիները։ Սերգե Մկրտչյանը ներկայացված հարցերի վերաբերյալ տվել է պարզաբանումներ և կարևորել յուրաքանչյուր խնդրի մանրամասն ուսումնասիրությունն ու համապատասխան լուծումների գտնելը։Քաղաքացիների հետ անմիջական երկխոսությունը հնարավորություն է տալիս առավել հստակ պատկերացնելու բնակիչների կարիքները, արձագանքելու նրանց մտահոգություններին և խնդիրների ... Մանրամասն
15.10.26 ՄԱՍՏԱՐԱՅՈՒՄ ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆՆ ՈՒ ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ԱՌՆՉՎՈՂ ՀԱՐՑԵՐ
Մաստարայում քննարկվել են բնակավայրի կառավարմանն ու առկա խնդիրներին առնչվող հարցեր.
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և համայնքի ղեկավարի տեղակալ Սպարտակ Ավետիսյանը հանդիպում են ունեցել Մաստարա բնակավայրի բնակիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել է վարչական ղեկավարի նշանակման հարցը, անդրադարձ է կատարվել նաև բնակավայրում առկա խնդիրներին։ Բնակիչները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց մտահոգություններն ու առաջարկությունները, որոնք տեղում քննարկվել են:
Նման հանդիպումները կարևոր հարթակ են բնակիչների հետ անմիջական շփման, նրանց խնդիրներին ծանոթանալու և համայնքի զարգացմանն առնչվող հարցերը քննարկելու համար։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
«Ֆեստիվառ» զբոսաշրջային-մշակութային փառատոնը և Թալինի օրը
Թալին համայնքում վառվեցին գլխավոր տոնածառի լույսեր
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner