2024թ. փետրվարի 28-ին ժամը 11:00-ին հրավիրվում է Թալին համայնքի ավագանու 2024թ. առաջին նստաշրջանի առաջին նիստը:
Նիստը տեղի կունենա ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի <<Թալինի մանկական գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ի դահլիճում (ք.Թալին, Շահումյան փող. 15):
Նիստի օրակարգն է՝
1. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-007-0038-0006 ծածկագրով անշարժ գույքը <<Ակունքի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
2. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-069-0020-0036 ծածկագրով անշարժ գույքը <<Մաստարայի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
3. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-036-0020-0002 ծածկագրով անշարժ գույքը <<Դավթաշենի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
4. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-057-0044-0022 ծածկագրով անշարժ գույքը <<Կաթնաղբյուրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
5. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող 02-035-0025-0031 ծածկագրով անշարժ գույքը <<Դաշտադեմի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ին անհատույց օգտագործման տրամադրելու մասին:
6. Թալին համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
7. Թալին համայնքի Մաստարա բնակավայրում գտնվող հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը հաստատելու մասին:
8. Թալին համայնքի Լուսակն բնակավայրում գտնվող հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին:
9. 2023 թվականին Թալին համայնքում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունը հաստատելու մասին:
10. Թալին համայնքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով գումար հատկացնելու մասին:
11. Համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը աճուրդ-վաճառքով օտարելու մասին:
12. ՀՀ ազգային արխիվին անհատույց օգտագործմամբ տարածք տրամադրելու մասին:
13. Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին:
14. Պետական սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին:
15. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքում 2024թվականի համար խմելու և կենցաղային նպատակով օգտագործվող ջրի տեղական վճար սահմանելու և դրույքաչափերը հաստատելու մասին:
16. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեն հաստատելու մասին:
17. Թալին համայնքի 2023թ. տարեկան բյուջեի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին:
18. Ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման համար «Մանուշակ 2000» ՍՊ Ընկերությանը նախնական համաձայնություն տալու մասին:
19. ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու 2024թվականի առաջին նստաշրջանի հերթական նիստի օրը սահմանելու մասին:
Թալինի համայնքապետարան