Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 159
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 25 - Մայիս 24
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024Թ. ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 23 - 30
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 22 - Մայիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 17 - Մայիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 15 - Մայիս 14
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Ապրիլ 10 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 8
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 4 - Մայիս 16
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Ապրիլ 3 - Մայիս 8
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 28 - Մայիս 7
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024,Մարտ 28 - Դեկտեմբեր 31
«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 33-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 7-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՇԱՀԵՐԻ ԲԱԽՄԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2024,Մարտ 26 - Ապրիլ 26
ԵՄ-Ն ՀԱՆՈՒՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻ ՆԵՐՈՒԺԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ Ի ՆՊԱՍՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ.
2021,Սեպտեմբեր 27 - 2024,Սեպտեմբեր 27

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սուզաննա Համբարձումյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
31/03/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
04/05/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք:

- Աճուրդի առարկա են հանդիսանում՝

Լոտ. 1. Ք.Թալին, Պ.Սևակի փողոց 32/2 հասցեում գտնվող, 02-003-0042-0004 ծածկագրով 0,23001 Հվ ա բնակավայրերի նշնակության բնակելի կառուցապատման հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 1221 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 2.808.422 դրամ: Հողամասը օտարվում է բնակելի կառուցապատման նպատակով: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 140421 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ /ճանապարհ, ջրագիծ, կոյուղի, էլ. Հաղորդման գծեր և գազատար/:Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 2. Ք.Թալին, Քոթանյան փողոց 15/1 հասցեում գտնվող, 02-003-0049-0021 ծածկագրով 0,0206 հա /11,45մ x 18մ/ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 1221 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 251526 դրամ: Հողամասը օտարվում է հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով:Աճուրդի նախավճարի և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 12576 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ /ճանապարհ, ջրագիծ, կոյուղի, էլ. հաղորդման գծեր և գազատար/:Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 3. Ք.Թալին 02-003-0212-0632 ծածկագրով 0,45 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 112500 դրամ:հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար:Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 5625 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 4. Ք.Թալին, 02-003-0209-0023 ծածկագրով 0,9805 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 245125 դրամ:Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 12256 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց
30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 5. Ք.Թալին 02-003-0207-0055 ծածկագրով 4,899 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 37 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը՝ 1.812.630 դրամ:Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 90632 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 6. Ք.Թալին 02-003-0224-0632 ծածկագրով 0,29 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 72500 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 3625 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 7. Ք.Թալին 02-003-0227-0049 ծածկագրով, 1,4627 հա բնակավայրերի նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 365675 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 18284 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 8. Ք. Թալին, 02-003-0227-0004 ծածկագրով 1,7809 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1 քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 445225 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 22262 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկցաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ.9. Ք.Թալին, 02-003-0227-0043 ծածկագրով 2,4791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 619775 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 30989 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն:
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ:
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով:
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով: Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն:

 

Թալինի համայնքապետարան

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner