ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
|
|
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի քաղաքացիներ՝ կապված ս/թ հոկտեմբերի 2-ից Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ տրանսպորտային միջոցների և անձանց ելքերի սահմանապակումների հետ, հայտնում ենք, որ բացառիկ անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունից դեպի Արցախ ելքի համար թույլտվություն ստանալու նպատակով անհրաժեշտ է դիմել վարչապետի աշխատակազմ կառավարության պաշտոնական փաստաթղթաշրջանառության համակարգով՝ հիմնավոր կերպով ներկայացնելով այցի նպատակը և անձնական տվյալներն ու անձը հաստատող փաստաթղթի լուսապատճենը:
Չափորոշիչներ.
- Արցախում գրանցում ունեցող քաղաքացիներ.
- ՀՀ-ում գրանցված, բայց Արցախում բնակվող քաղաքացիներ.
- Արցախում մերձավոր ազգականներ ունեցող քաղաքացիներ (ծնող, քույր, եղբայր, կին, ամուսին, զավակ).
- Արցախում աշխատող քաղաքացիներ.
- Արցախի կառավարության կողմից ներկայացված կազմակերպությունների աշխատակիցներ:
Թալինի համայնքապետարան
|