13.05.24
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
11.05.24
ԹԱԼԻՆԻ Գ․ԱՎԴԱԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ «ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՑԱՏԿԱՑԱՆՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
Թալինում այսօր մարզական եռուզեռ էր, «Թալինի համայնքապետի գավաթ» ցատկացանցի առաջնության շրջանակներում, Հայաստանի տարբեր համայնքների ներկայացուցիչ ցատկորդները հավաքվել էին մեկ տեղում՝ Թալինի Գ․ Ավդալյանի անվան մարզադպրոցում, իրենց մարզական ունակությունները ի ցույց դնելու և միմյանց դեմ մրցելու համար։Առաջնության պաշտոնական բացմանը և հետագա ընթացքին ներկա էին Թալինի համայնքապետարանի ղեկավարությունը և աշխատակիցները՝ գլխավորությամբ համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի, ՀՀ Ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանը, ֆեդերացիայի ներկայացուցիչներ, մարզասերներ, համայնքի բնակիչներ։Ողջույնի խոսքով ելույթ ունեցան Թալինի համայնքապետարանի «Կրթության,մշակույթի,սպորտի և երիտասարդության» ...
Մանրամասն |
|
10.05.24
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐ ԵՎ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
|
Թալինի համայնքապետարանի նախաձեռնությամբ, Թալին համայնքի բոլոր հանրակրթական դպրոցներից աշակերտներ և ուսուցիչներ այցելել են ՀՀ Ազգային ժողով, հանդիպում ունեցել պատգամավորներ Հասմիկ Հակոբյանի ու Թագուհի Ղազարյանի հետ: Աշակերտները հետաքրքրվել են Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականության հիմնական ուղղություններով: Անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հարցին, երկրի տնտեսության զարգացմանը վերաբերող խնդիրներին, կրթության ոլորտի բարեփոխումներին: Այցի ընթացքում մասնակիցները եղել են ԱԺ թանգարանում եւ գրադարանում:
|
|
09.05.24
ՀԱՐԳԱՆՔԻ ՏՈՒՐՔ ՄԱՏՈՒՑՎԵՑ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
|
Այսօր՝ Հաղթանակի ու խաղաղության օրվա առիթով, Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ, համայնքապետարանի ղեկավարությունն ու աշխատակիցները, համայնքի ՀՈԱԿ-ների աշխատակիցները և համայնքի բնակիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայրենական և Արցախյան պատերազմներում զոհված քաջորդիների հիշատակին։Նախ այց կատարվեց «Անհայտ զինվորի» հուշարձան-կոթող, որտեղ ներկաները հարգանքի տուրք մատուցեցին, ծաղկեպսակ և ծաղիկներ խոնարհեցին 1941-1945 թթ.-ի պատերազմում զոհված թալինցիների հիշատակի համար։Եույթներ ունեցան Թալինի մշակութային կենտրոնի սաները։Հիշատակի արարողության մասնակիցները հաջորդիվ այցելեցին Թալինի գերեզմանատուն՝ Արցախյան ազատամարտի, 2020 թ․-ի 44-օրյա պատերազմում և հաջորդած պատերազմական ...
Մանրամասն |
|
09.05.24
«ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ» ՑԱՏԿԱՑԱՆՑԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի՛ քաղաքացիներ, սույն թվականի մայիսի 11-ին, ժամը 11։00-ից սկսած, Թալինի Գարեգին Ավդալյանի անվան մարզադպրոցում կանցկացվի «Թալինի համայնքապետի գավաթ» ցատկացանցի առաջնությունը։ Առաջնության բացման արարողությանը և մրցումների հետագա ընթացքին կարող է ներկա գտնվել յուրաքանչյուր ցանկացող։ Սիրով հրավիրում և սպասում ենք բոլորիդ՝ մարզական հետաքրքիր միջոցառմանը։
|
|
06.05.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԵՏ
|
Այսօր Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց Թալինի բնակավայրերի վարչական ղեկավարների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին նաև համայնքի ղեկավարի տեղակալները, խորհրդականը, օգնականները, Թալինի համայնքապետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և աշխատակիցներ։Հանդիպման օրակարգում ընդգրկված էին համայնքում ընթացող աշխատանքների, կարիքների, անելիքների և խնդիրների շրջանակները ընդգրկող հարցեր և թեմաներ։Լայն քննարկումներ ծավալվեցին սարերից եկող ջրերի բնակավայրերին ճիշտ բաշխում իրականացնելու, ջրային ռեսուրսների և պաշարների համաչափ օգտագործելու վերաբերյալ։ Հաջորդիվ անդրադարձ կատարվեց համայնքում նախատեսվող սուբվենցիոն ծրագրերին, զուգահեռ քննարկվեցին ներկա ...
Մանրամասն |
|
06.05.24
ԱՐԱԳԱԾԱՎԱՆՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ՄԻՋԴԱՇՏԱՅԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳ
|
Ավարտական փուլում է գտնվում սուբվենցիայի շրջանակներում կատարված` Արագածավան բնակավայրում միջդաշտային ոռոգման համակարգի հիմնանորոգման աշխատանքները։ Վերոնշյալ ծրագիրը պետք է կատարվեր 2021 թ․-ին, չկատարվելու պատճառով Կառավարության որոշմամբ երկարաձգվել է մինչև 2023 թ․-ի նոյեմբեր ամիսը, ապա դադարեցվել։ 2024 թ․-ին նոր պայմանագրով ծրագիրը կրկին հաստատվել և կյանքի է կոչվել։ Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 16․524․000 ՀՀ դրամ։ Համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, տեղակալ Գուրգեն Թադևոսյանի, խորհրդական Սևակ Մանուկյանի, Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի և այլ աշխատակիցների հետ այսօր դիտարկեց կատարված աշխատանքների արդյունքը։
|
|
03.05.24
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԵՏ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների հետ այցելեց Ակունք բնակավայր՝ վարչական ղեկավարի և բնակիչների հետ հանդիպելու նպատակով։ Քննարկման առանցքային թեման բնակավայրի ջրային պաշարների վերաբերյալ էր, բնակիչների հետ քննարկվեցին ջրի ներքին ցանցին, սակավությանը, բաշխմանը և թեմայից բխող այլ հարցեր։ Համայնքի ղեկավարը ընդգծեց, որ արվում է ամեն ինչ՝ առկա խնդիրը լուծելու ուղղությամբ, հավելեց, որ տվյալ պարագայում կարևոր է նաև բնակիչների սրտացավ ու հավասար վերաբերմունքը ջրի պաշարներին։ Օգտվելով առիթից, Ակունքի բնակիչները համայնքի ղեկավարի ուշադրությանը ներկայացրին բնակավայրում առկա մնացյալ խնդիրները նույնպես, բարձրաձայնված խնդիրներն արձանագրվեցին՝ լուծման նպատակով։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |