Այսօր: Հինգշաբթի, 10 Հուլիսի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 38
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հուլիս 8 - 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ «ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԱԳԱՐԱԿԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԴԱՎԹԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԻՐԻՆԴԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», «ԴԱՇՏԱԴԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ԵՎ «ԱԿՈՒՆՔԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»
2025,Հուլիս 7 - 23
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 30 - Օգոստոս 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 30 - Հուլիս 25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 27 - Հուլիս 24
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 25 - Հուլիս 22
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 24 - Հուլիս 21
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 20 - Հուլիս 17
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 19 - Հուլիս 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Հունիս 18 - Հուլիս 15
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՄՐՑՈՒՅԹՈՎ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
2025,Հունիս 3 - Հուլիս 15
ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025,Մայիս 20 - Դեկտեմբեր 31
ՀՀ ՏԿԵ նախարարության դրական եզրակացությունը
2025,Ապրիլ 23 - Դեկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ ԿՐԹՈւԹՅԱՆ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈւԹՅԱՆ ԳԾՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2025,Մարտ 10 - Հոկտեմբեր 31
ԻՐԱԶԵԿՈՒՄ Մասնավոր հատվածի կազմակերպությունների ներքին ազդարարման համակարգ
2025,Փետրվար 4 - Դեկտեմբեր 31

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնների համար:
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Սվետլանա Դարմանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
03/12/2019
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
30/12/2019
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ   Արագածոտնի  մարզի  Թալինի  համայնքապետարանը հայտարարում  է  մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի համայնքային ծառայության  հետևյալ թափուր պաշտոնների համար:


1.Աշխատակազմի գլխավոր մասնագետ – իրավաբան /ծածկագիր 2.3-2/

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի բարձրագույն կրթություն , համայնքային ծառայության կամ պետական ծառայության  պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա

աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

բ/ ունի  <<Համանայնքային  ծառայության  մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր  լիազորությունների  հետ կապված  այլ  իրավական  ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու ունակություն

գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ/ ունի  համակարգչով  և  ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն: 

ե/տիրապետում է ռուսերեն  /ազատ / և մեկ այլ օտար /կարդում, կարողանում է բացատրվել/ լեզվի:

Գլխավոր մասնագետ իրավաբանը`

ա/ կատարում է աշխատակազմի   քարտուղարի հանձնարարությունները ` ժամանակին և պատշաճ որակով.

բ/իր կողմից մշակված իրավական ակտերի նախագծերի,ծրագրային փաստաթղթերի և նյութերի փորձաքննության ուղարկելու անհրաժեշտության մասին առաջարկություններ է ներկայացնում քարտուղարին:

գ/անհրաժեշտության դեպքում, քարտուղարի համաձայնությամբ կամ հանձնարարությամբ,  մասնակցում է համապատասխան տեղական ինքնակառավարման  մարմինների և այլ կազմակերպությունների կողմից կազմակերպվող քննարկումներին և այլ միջոցառումներին:

դ/անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում  և քարտուղարին է ներկայացնում առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:

ե/իրկանացնում է քաղաքացիների դիմում-բողոքների սահմանված կարգով քննարկումը և արդյունքները ներկայացնում է քարտուղարին:

զ/ստորագրում է իր կողմից պատրաստվող փաստաթղթերը:

է/իրականացնում է համայնքի ղեկավարի և ավագանու գործունեության իրավական ապահովումը

ը/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարի կողմից կնքվող պայմանագրերի օրենսդրության համապատասխանության վերաբերյալ

թ/ համայնքի ղեկավարի համաձայնությամբ, նրա անունից ներկայացնում է համայնքի շահերը այլ անձանց հետ` փոխհարաբերություններում և դատարանում :

ժ/եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին հանրաքվեներ, երթեր, ցույցեր և զանգվածային այլ միջոցառումներ անցկացնելու համար թույլտվություն տալու մասին:

ի/ եզրակացություն է տալիս համայնքի ղեկավարին` վերջինիս կողմից որդեգրման խնամակալության և հոգաբարձության հարցերը լուծելու համար:

խ/աջակցում է համայնքի բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, հետաքրքրող հարցերի շուրջ նրանց տալով իրավաբանական խորհրդատվություն.

ծ/իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

կ/կիսամյակը մեկ  աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում հաշվետվություն: 

Գլխավոր մասնագետ-իրավաբանն ունի օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված  այլ իրավունքներ և կրում է այդ  ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

 Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ  համապատասխան համայնքապետարան կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

  1. դիմում  (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

  2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը

  3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ  կցագրման վկայականի պատճենը:

  4. աշխատանքային գրքույկի պատճենը:

  5. երկու լուսանկար 3 X 4 չափի:

  6. անձնագրի պատճենը

 2.Աշխատակազմի առաջատար մասնագետ-հողաշինարար/ծածկագիր 3.1-5/

Նշված պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն.

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ)  տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով  աշխատելու ունակություն:

Աշխատակազմի առաջատար մասնագետը՝

ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.

բ) ապահովում է փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ)հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.

դ) իրականացնում էքաղաքացիների հերթագրում ՝աշխատակազմի քարտուղարի մոտ ընդունելության համար .

ե)աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին .

զ) աշխատակազմի քարտուղարի  հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված  գործառույթներից ու խնդիրներից բխող ակտերի , առաջարկությունների, եզրակացությունների և այլ  փաստաթղթերի  պահպանության  և  արխիվացման  աշաատանքները.

է) կիսամյակը  մեկ  աշխատակազմի քարտուղաքրին  է ներկայացնում  հաշվետվություն

ը)աշխատակազմի քարտուղարին է ներկայացնում տարեկան  աշխատանքային  ծրագիրը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմանում նախատեսում է առաջարկություններ , տեղեկանքներ , միջնորդագրեր և իր սպասարկման ոլորտին վերաբերովող այլ փաստաթղթեր :

թ) անհրաժեշտության դեպքում համայնքի ղեկավարի կամ աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ մասնակցում է տեղական ինքնակառավարման մարմնի և համայնքի ներսում գտնվող կազմակերպությունների կողմից քաղաքաշինությանը և հողաշինությանը առնչվող հարցերի քննարկմանը , հանդես է գալիս մասնագիտական առաջարկություններով .

ժ) իրականացնում է մասնագիտական փաստաթղթերի , իրավական ակտերի կազմման , մշակման տպագրման աշխատանքներին .
ի)իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ :
լ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ .

Առաջատար մասնագետն ունի  ունի oրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ  համապատասխան համայնքապետարան կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը:

  1. դիմում  (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս)

  2. կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի պատճենը

  3. արական սեռի անձինք ներակայացնում են զին գրքույկի կամ  կցագրման վկայականի
  պատճենը:

  4. աշխատանքային գրքույկի պատճենը  (ունենալու դեպքում):

  5. երկու լուսանկար 3 X 4 չափի:

  6. անձնագրի պատճենը

 Մրցույթը  կկայանա  2020թ.  հունվարի 15-ին  ժամը  11:00-ինԹալինի    համայնքապետարանում:

Դիմումների  ընդունման  վերջնաժամկետը  2019 թվականի  դեկտեմբերի 30-ն է:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան /հեռ.0249-2-31-38,  099-89-22-59/ կամ ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի ՏԻ և ՀԳՄՀ վարչություն հեռ.  (0232-3-63-78):

                                                                                

  ԹԱԼԻՆԻ  ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Բոլորը
Տեղեկատվություն
Թալինի Ս. Կաթողիկե եկեղեցի
Հայն ու Հայաստանը. Թալին
Թալին
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner