Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Ուրբաթ, 12 Փետրվարի 2021թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ. ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ

1.1.Քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների բնագավառ

 Կատարվել է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է ենթարկվել քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, միջոցներ է ձեռնարկվել համապատասխան խնդիրներին լուծումներ գտնելու: Քաղաքացիներին տրամադրվել են համապատասխան փաստաթղթեր և տեղեկանքներ:
2020թ. հունվարի 08-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանում փաստաթղթաշրջանառությունը կազմել է`

Մտից գրություններ -1040
Դիմումներ-191
Ելից գրություններ-887

Համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակներում ընդունել է 362 իրավական ակտ, որից`

Որոշումներ -317
Կարգադրություններ -45
Կայացել է համայնքի ավագանու 9 նիստ
Ավագանու կողմից ընդունվել է    70 որոշում:

 Համայնքի ղեկավարը քաղաքացիների և տնտեսավարող սուբյեկտների իրավունքների պաշտպանության բնագավառում սահմանել է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացվել է խնամակալության և հոգաբարձության մարմինների օրենքով վերապահված այլ լիազորություններ:
2020թ. ընթացքում խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կողմից գումարվել է 5 նիստ: Նիստերի արդյունքում 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է տեսակցության կարգ, 1 երեխայի նկատմամբ հոգեբարձության ճանաչում և 3 անչափահաս երեխայի գույքի վաճառքի մասին որոշումների ընդունում:

 1.2.    Տեղական ինքնակառավարմանը բնակչության մասնակցության բնագավառ

 Համայնքի բնակիչների համար ստեղծված են բավարար պայմաններ` իրազեկ լինելու տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և մասնակցելու համայնքի կառավարմանն ու զարգացմանը:

Թալինի համայնքապետարանի պաշտոնականի կայքն է` talin.am
Թալինի համայնքապետարանի պաշտոնականի էլեկտրոնային հասցեն է`
taliniqaxaqapetaran@list.ru,
Էջ սոցիալական ցանցում`  ֆեյսբուքյան էջ, <<Թալինի համայնքապետարան>>
Թեժ գծի հեռախոսահամարը` (+374) 024923138

 1.3.     Ֆինանսական բնագավառ

 

    
    
 

 

 

 

 

 

Համայնքի 2020թ.բյուջեի եկամուտներն ըստ վարչական և ֆոնդային մասերի

204545,3 հազար դրամ,
250631,6

 

Վարչական բյուջեի եկամուտներ                                    

Ֆոնդային բյուջեի  եկամուտներ

Համայնքի 2020թ.բյուջեի կատարողականը

 

հազար դրամ

Հ/Հ

Ցուցանիշներ

Տարեկան պլան

Փաստացի կատարված պլան

%

1

Գույքահարկ

35100.0

31792.3

90.6

2

Հողի հարկ

5800.0

5895.5

101.6

3

Պետական տուրք

5000.0

4146.1

82.9

4

Տեղական տուրք

4530.0

4784.1

105.6

5

Այլ եկամուտներ

29372.1

28124.0

95.8

5.1

Որից գույքի և հողի վարձակալություն

4000.0

4832.2

120.8

5.2

ՔԿԱԳ` պետության կողմից

5354.1

5354.1

100

5.3

Այլ եկամուտներ

2518.0

2642.7

105

5.4

Տեղական վճարներ

17500.0

15295.0

87.4

6

Դոտացիա

124743.2

124743.2

100

6.1

Որից դոտացիա

106188.7

106188.7

100

6.2

Սուբվենցիա` ժող. գործիքների

3500.6

3500.6

100

Ընդամենը եկամուտներ

204545.3

199485.2

97.5

 

 

 Համայնքի 2020թ. բյուջեի ծախսերի կառուցվածքը` ըստ գործառնական դասակարգման հոդվածների (ոլորտների)

հազար դրամ

 

Հ/Հ

Ցուցանիշներ

Գումար

տես. կշիռ

Ընդամենը

296073.7

100,0%

1

Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ

123358.6

41.6

2

Պաշտպանություն

227.4

0.1

3

Հասարակական կարգ, անվտանգություն և դատական գործունեություն

0

 

4

Տնտեսական հարաբերություններ

4380.5

1.4

5

Շրջակա միջավայրի պաշտպանություն

14500.0

4.9

6

Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն

33949.5

11.5

7

Առողջապահություն

0

 

8

Հանգիստ, մշակույթ և կրոն

26470.0

9.0

9

Կրթություն

75982.7

25.6

10

Սոցիալական պաշտպանություն

1705.0

0.6

11

Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդեր

15500.0

5.3

 

 1.4.   Պաշտպանության կազմակերպման բնագավառ

 

Օրենքով սահմանված կարգով վարվում է համայնքի զինապարտների գրանցամատյանը, նրանց վերաբերյալ ցուցակները, ինչպես նաև համայնքի բնակության վայրի հաշվառումից հանվելու, աշխատանքի ընդունվելու և աշխատանքից ազատվելու վերաբերյալ տվյաները ներկայացվում է տարածքային զինկոմիսարիատ: Ռազմակն դրության պայմաններում իրականացվել են համապատասխան միջոցառումներ զինկոմիսարիատից տրվող ծանուցագրերը համապատասխան անձանց ծանուցելու համար:

 1.5.   Արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության կազմակերպման բնագավառ

 

Իրականացվել են միջոցառումներ համայնքային ենթակայության օբյեկտների անվտանգ աշխատանքն ապահովելու նպատակով: Կազմվել է աղետների ռիսկերի նվազեցման պլանը և ճշգրտվել է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության պլանը:

ԱԻՆ տարածքային ստորաբաժանման հետ անցկացվել է համատեղ վարժանքներ:

Գույքագրվել են համայնքում առկա նկուղները և ապաստարանները, իրականացվել է համապատասխան ամրագրում <<Օդային տագնապ>> ազդանշանի դեպքում բնակչությանը թաքստոցներով ապահովելու համար: Համայնքում տեղադրվել է  մեկ նոր շչակ և 4 շչակ վերանորոգվել է: Թալինցի բարերարների աջակցությամբ ապաստարանները ապահովվել են` էլեկտրական գեներատորներով, ջրի պլաստիկ տարաներով և մարտկոցային լուսատուներով:

 1.6.   Քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բնագավառ

*Համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան` օրենսդրությամբ սահմանված կարգով կառուցապատողին տրվել է 49 ճարտարապետահատակագծային առաջադրանք:

*Տրվել է 42 շինարարության թույլտվություն:

*Սահմանված կարգով ձևակերպվել է 15 ավարտված շինարարության շահագործման փաստագրում:

*Սահմանված կարգով վերահսկողություն է իրականացվում շենքերի ու շինությունների նպատակային օգտագործման և պահպանման, կառուցապատողներին տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքով, համայնքի քաղաքաշինական կանոնադրությամբ սահմանված պահանջների նկատմամբ:

*Իրականացվել է համայնքային սեփականություն հանդիսացող շենքերի ու շինությունների, գույքի ամենամյա հաշվառում, գույքագրման փաստաթղթերը ներկայացվել է ավագանու հաստատմանը:

*Իրականացվել է 7 աճուրդ:

*Կատարվել է անշարժ գույքի 50 հասցեավորում:

 

2020թ. ընթացքում համայնքապետարանի, կառավարության կողմից համայնքներում  տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով իրականացրելէ 439 239 482 ՀՀ դրամի աշխատանք, մասնավորապես`

 1) Մյասնիկյան, Թումանյան, Թումանյան 2-րդ նրբ, Տերյան1-իննրբանցք, Մեխանիզատորների, Կոմիտաս, Շիրազի, Թամանցիների, Սայաթ-ՆովաԱլբերտ  Խաչատրյան  փողոցներիասֆալտբետոնե   ծածկիհիմնանորոգման  աշխատանքներ: Ընդհանուրբյուջենկազմելէ 346 338 896 ՀՀդրամ, որիցհամայնքիկողմիցներդրվելէ 173 169 434 ՀՀդրամ:

 2) Քոթանյան, Ժիրայր Ավետիսյան, Ռենե Լևոնյան, Այգեստան, Գայի 2-րդ նրբանցք, Մեխանիզատորների 2-րդ նրբանցք, Թումանյան 1-ին նրբանցք, Սայաթ-Նովա 2-րդ նրբանցք, Սարյան 1-ին նրբանցք   փողոցների գիշերային լուսավորության անցկացման, 16 փողոցներիթվով 120 լուսամփոփներիփոխարինում լեդ լուսամփոփներովեվ ֆոտովոլտային կայանների տեղադրման աշխատանքներ: Ընդհանուր բյուջեն կազմել է 28 311 040 ՀՀ դրամ, որից համայնքի կողմից ներդրվել է 12 739 968 ՀՀ դրամ:

3) Համայնքապետարանի դահլիճի, ջեռուցման համակարգի և 3 սենյակների  հիմնանորոգման աշխատանքներ: Ընդհանուր բյուջեն կազմել է 21 412 402 ՀՀ դրամ, որից համայնքի կողմից ներդրվել է 13 918 061 ՀՀ դրամ:

 4) N3 մանկապարտեզի խաղահրապարակի բարեկարգման և սպորտային դահլիճի հիմնանորոգման աշխատանքներ:  Ընդհանուր բյուջեն կազմել է 21 105 371 ՀՀ դրամ, որից համայնքի կողմից ներդրվել է 9 497 416 ՀՀ դրամ:

 5)Խանջյան 21, 23 բազմաբնակարան շենքերի կտուրների և Տերյան 26 բազմաբնակարան շենքի մուտքերի հիմնանորոգման աշխատանքներ: Ընդհանուր բյուջեն կազմել է 22 071 800 ՀՀ դրամ, որից համայնքի կողմից ներդրվել է 9 932 310 ՀՀ դրամ:

 6) ՀՀֆուտբոլիֆեդերացիայիևԹալինիհամայնքապետարանիմիջոցներովհիմնանորոգվելէկենտրոնականայգումգտնվողֆուտբոլիմարզադաշտը:

 7) ՀՀ կառավարության և Թալինի համայքապետարանի միջոցներով կառուցվել է Թալինի ջրամբարց ղեպի քաղաք հոսող ոռոգման ջրի ներքին ցանցը:  Ընդհանուրբյուջենկազմելէ25 460 200 ՀՀդրամ, որիցհամայնքիկողմիցներդրվելէ  1 802 000 ՀՀդրամ:

8) ՀՀ կառավարության միջոցներով հիմնանորոգվումէ Մ9 միջպետական ճանապարհի Թալին համայնքով անցնող հատվածիասֆալտբետոնեծածկը, որն ընդգրկում է Թալին համայնքի` Քոթանյան, Սպանդարյան և Գայի փողոցները, որտեղ հիմնանորոգվում է նաևխմելու ջրի և կոյուղու ներքին ցանցը, կառուցվում է նոր ջրատար, վերջինիսնախագծայինաշխատանքներըիրականացվելէհամայնքիմիջոցներով:

 1.7.   Հողօգտագործման բնագավառ

 Վերահսկողություն է իրականացվել համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ:

 1.8.   Առևտրի և ծառայությունների բնագավառ

 *Տրամադրվելէոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի վաճառքի, իսկ հանրային սննդի օբյեկտներում ոգելից խմիչքների և (կամ) ծխախոտի արտադրանքի իրացման 39 թույլտվություն:

*Հանրային սննդի կազմակերպման և իրացման 9 թույլտվություն:

* Զվարճանքի օբյեկտների ժամը 24.00-ից հետո աշխատելու 1 թույլտվություն:

*Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի առքուվաճառքի 3  թույլտվություն:

*Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում հեղուկ վառելիքի և (կամ) սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի և տեխնիկական հեղուկների վաճառքի 7 թույլտվություն:

* Խանութներում, կրպակներում տեխնիկական հեղուկների վաճառքի 4 թույլտվություն:

*Թալին համայնքի խորհրդանշանները (զինանշան, անվանում և այլն)որպես օրենքով գրանցված ապրանքային նշան, ապրանքների արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման գործընթացներում օգտագործելու 1 թույլտվությույն:

* Արտաքին գովազդ տեղադրելու 4 թույլտվություն:

 

9.Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հետ տարվող աշխատանքների բնագավառ

 

Իրականացվել են համայնքի ենթակայության ՀՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի թարմացման աշխատանքներ:

Կրթամշակույթային ՀՈԱԿ-ների կողմից ծառայություններ ստացողների ընդհանուր քանակը կազմում է `523, որից

Երաժշտական դպրոց – 125

Մշակույթի կենտրոն – 120

Գեղարվեստի դպրոց – 112

Մանկապարտեզ – 126

Մարզադպրոց - 40

Համայնքային միջոցառումներ չի իրականացվել կորոնավիրուսի հետ կապված:

 

 10.Առողջապահության բնագավառ

 Կազմակերպվել է հարային լսումներ Թալինի բժշկական կենտրոնի վերանորոգման հարցով:

 11.Սոցիալական պաշտպանության բնագավառ

 Համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին, արցախյան ազատամարտի մասնակիցներին, զոհվածների ընտանիքներին, ապրիլյան քառօրյաի մասնակիցներին` մասնավորապես 131 ընտանիք ստացել է դրամական օգնություն:

Սոցիալապես անապահով ընտանիքների 38 երեխայի <<Դիակոնիա>> բարեգործական հիմնադրամի աջակցությամբ տրվել է ամենամսյա սնունդ օգնություն:

Օգնություն է տրամադրվել Թալին համայնքում ժամանակավոր բնակվող Արցախի հանրապետությունից ժամանած ընտանիքներին:

 12.Գյուղատնտեսության բնագավառ

 ՀՀ կառավարության աջակցության ծրագրով բնակչությանը ինքնարժեքից ցածր գնեորով տրվել է սերմեր:

Իրականացվել է ընտանի կենդանիների հաշվառում, որի արդյուքի հիման վրա կատարվել է կենդանիների պատվաստում:

 

 
  




ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87 060 88-80-08
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner