17.07.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
15.07.25
«ՀՐԱԺԵՇՏ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻՆ» ԱՎԱՐՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 3 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
«Հրաժեշտ մանկապարտեզին» ավարտական հանդես Թալինի թիվ 3 մանկապարտեզումԱյսօր Թալինի թիվ 3 մանկապարտեզում տիրում էր առանձնահատուկ և հուզիչ մթնոլորտ։ Տեղի ունեցավ «Հրաժեշտ մանկապարտեզին» խորագրով ավարտական հանդեսը, որը նվիրված էր փոքրիկ սաների կրթության առաջին կարևոր փուլի ավարտին։Մանկապարտեզի սաներն իրենց անմեղ ու անկեղծ ժպիտներով, գունեղ և գեղեցիկ ելույթներով ներկաներին պարգևեցին ջերմ և հիշարժան պահեր։ Նրանք արտասանեցին և երգեցին, հանդես եկան պարային գեղեցիկ համարներով՝ այդպիսով խորհրդանշականորեն հրաժեշտ տալով իրենց սիրելի մանկավարժներին և հարազատ դարձած կրթօջախին։Միջոցառմանը ներկա էին Թալինի համայնքապետարանի ԿԳՄ և երիտասարդության բաժնի պետ Լուսինե Ավագյանը, համայնքապետարանի ...
Մանրամասն |
|
15.07.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻՆ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը մասնակցեց Հայաստանի համայնքների միության վարչության նիստին, որին ներկա էին վարչության անդամները Հայաստանի բոլոր մարզերից։Նիստի մեկնարկին ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։Վարչության նիստի օրակարգում ընդգրկված էին մի շարք ինստիտուցիոնալ և կազմակերպական առանցքային հարցեր, այդ թվում՝ Վարչության նախագահի ընտրություն 2025 թ․ ընթացքում Միության գործունեության առաջնահերթությունների ձևավորում Ընդհանուր ժողովի հրավիրման և նիստերի ժամանակացույցի հաստատում Աշխատակազմի կառուցվածքի և բյուջեի քննարկում Օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությունների վերաբերյալ դիրքորոշում Միջազգային համագործակցության ...
Մանրամասն |
|
15.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐ ԵՎ ԿԱՊԱԼԱՌՈՒ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՀԵՏ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային հանդիպում, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի անդամները, վարչական ղեկավարները և կապալառու կազմակերպությունների ներկայացուցիչները։Հանդիպման հիմնական նպատակն էր համատեղ քննարկել 2024-2025 թվականների սուբվենցիոն ծրագրերի ընթացքը, ինչպես նաև արդեն իրականացված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքների կազմակերպման, որակի ապահովման և սահմանված ժամկետների պահպանման հարցերը։Քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվեցին համայնքում սուբվենցիոն ծրագրերի շրջանակում իրականացվող բազմաբնույթ շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնք ընդգրկում են ճանապարհաշինություն, բարեկարգման ծրագրեր, ջրամատակարարման, գազամատակարարման ...
Մանրամասն |
|
14.07.25
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների ներկայացուցիչները, ինչպես նաև Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Ա․ Նազարյանը։Խորհրդակցության ընթացքում մանրամասնորեն քննարկվեցին համայնքի բոլոր բնակավայրերին վերաբերող հիմնական հարցերը, առկա խնդիրներն ու դրանց կարգավորման հնարավորությունները։ Շեշտադրվեցին ընթացիկ բարեկարգման, ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ Արագածավան բնակավայրի վարչական տարածքում աղբահանության և սանիտարական պահպանության կազմակերպման հարցերը, ինչպես նաև այլ ծրագրային աշխատանքների իրականացումը, դրանց ժամանակացույցն ու կատարման որակը։Քննարկումների, ...
Մանրամասն |
|
14.07.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԱՐԱԳԱԾԱՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ Է
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը համայնքապետարանի ղեկավար կազմի անդամների, ոլորտային պատասխանատուների և Արագածավան բնակավայրի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Արագածավան բնակավայրում էր։ Այցի սկզբում համայնքի ղեկավարը դիտարկել է Արագածավան բնակավայրի նորակառույց պուրակի և հարակից տարածքի աղբահանության աշխատանքների ընթացքը։ Այնուհետև ուսումնասիրվել են աղբահանության կազմակերպման ընդհանուր գործընթացը, արձանագրվել են առկա խնդիրներն ու թերությունները և քննարկվել դրանց լուծման արդյունավետ մեխանիզմները։ Քննարկվել են նաև բնակչության կողմից բարձրացված հարցերը՝ կապված աղբամանների տեղակայման, աղբահանության հաճախականության, կուտակված աղբի ժամանակին հեռացման, ինչպես ...
Մանրամասն |
|
14.07.25
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆԸ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ԿԱՔԱՎԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ Է
|
Այսօր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը և ոլորտային պատասխանատուներն աշխատանքային այցով եղան նաև Կաքավաձոր բնակավայրում, որտեղ մեկնարկել են ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում նոր կառուցվող մանկապարտեզի շինարարական աշխատանքները։ Այցի շրջանակներում համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, ոլորտային պատասխանատու անձինք և Կաքավաձոր բնակավայրի վարչական ղեկավար Արգիշտ Մխիթարյանը դիտարկեցին ընթացող շինաշխատանքները, քննարկվեցին շինարարության ընթացքն ու առկա խնդիրները։ Բացի այդ, անդրադարձ կատարվեց կատարվող աշխատանքների որակին, սահմանված ժամկետներին և ծրագրի արդյունավետ իրականացմանը նպաստող կազմակերպչական հարցերին։
|
|
14.07.25
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ՕՐ
|
Սիրով տեղեկացնում ենք, որ հուլիսի 19-ին նշվելու է Թալին քաղաքի օրը։ Եվ այսպես՝ հուլիսի 19-ին, ժամը 19:00-ից Թալինի քաղաքային զբոսայգում կմեկնարկի տոնական օրը։ Ժամը 19:00-ից 20:00 Տոնական միջոցառումը կմեկնարկի DJ-ի մասնակցությամբ, կենդանի կատարումով հանդես կգա Նարեկ Սարգսյանը, իսկ պարային ելույթներով «Թալինի համայնքային մշակութային կենտրոնի» պարային համույթները։ Ժամը 20:00-ից 21:30 Բեմում կլինի սիրված Noyan Project խումբը՝ կենդանի համերգային ծրագրով։ Իսկ համերգից անմիջապես հետո սպասվում է շքեղ հրավառություն։ Վայր՝ Թալինի քաղաքային զբոսայգի Ամսաթիվ՝ հուլիսի 19 Սկիզբ՝ ժամը 19:00 Սիրով սպասում ենք բոլորիդ՝ միասին տոնելու Թալինի օրը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |