|
28.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
28.10.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ COP17-Ի ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ
|
|
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցադրություններին Թալին համայնքը հանդես է գալիս սեփական տաղավարով՝ ներկայացնելով համայնքի բարիքները, ավանդական սննդամթերքն ու ազգային դիմագիծը։Միջազգային նշանակության միջոցառման շրջանակում գործող «Կանաչ գոտին» միավորում է տարբեր համայնքների, կազմակերպությունների և ոլորտների ներկայացուցիչների՝ ստեղծելով Հայաստանի ներուժը, նախաձեռնություններն ու ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև նոր կապեր ու համագործակցության հնարավորություններ ձևավորելու հարթակ։Թալինի տաղավարն առանձնացել է ոչ միայն իր բերք ու բարիքով, այլև հայկական մշակույթն ...
Մանրամասն |
|
|
27.10.26
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
|
Հոկտեմբերի 27․ հիշողություն, որ պարտավորեցնում է:1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է, որն անջնջելի հետք թողեց մեր երկրի պատմության մեջ։Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուս զոհերի հիշատակը մեր հավաքական հիշողության անբաժան մասն է։ Նրանց սպանությունը ծանր հարված էր Հայաստանի քաղաքական կյանքին՝ միաժամանակ փոխելով երկրի զարգացման ընթացքի վերաբերյալ բազմաթիվ սպասումներ։Այս ողբերգության մասին խոսելիս կարևոր է հիշել ոչ միայն այն, ինչ կորցրինք, այլև այն, ինչ պարտավոր ենք պահպանել՝ պետականության ամրությունը, հասարակության համերաշխությունը, ազգային շահերի գիտակցումը և մեր ապագան ինքնուրույն կերտելու վճռականությունը։Պատմության ցավալի էջերը չեն փոխվում ...
Մանրամասն |
|
|
23.10.26
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԴԱՎԹԱՇԵՆ–ՍԱՍՆԱՇԵՆ ԳԱԶԱՏԱՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության և տեսչական մարմինների ներկայացուցիչները դիտարկել են Դավթաշեն–Սասնաշեն գազատարի կառուցման աշխատանքների ընթացքը։ 162 միլիոն դրամ ներդրմամբ իրականացվող ծրագիրն ընդգրկում է 4135 մետր երկարությամբ գազատարի կառուցում։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն–համայնք համագործակցությամբ, և արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է բնակավայրերի գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։
|
|
|
22.10.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Անմիջական երկխոսություն բնակիչների հետ․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպել է քաղաքացիների հետ: Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելով համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած բնակիչների խնդիրներն ու առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրացված հարցերը, ներկայացվել համապատասխան պարզաբանումներ, ինչպես նաև նախանշվել խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը։ Բնակիչների հետ անմիջական շփումը, նրանց մտահոգություններին արձագանքելն ու խնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքը շարունակում են մնալ համայնքային կառավարման կարևոր առաջնահերթություններից։
|
|
|
21.10.26
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ՝ ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ
|
Թալին համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի և համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ, Վերին Բազմաբերդ բնակավայրում անցկացվել են հերթական գործնական պարապմունքները։ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով պարապմունքների ընթացքում ներկայացվել են ազդարարման ազդանշանների նշանակությունը, դրանց դեպքում անհրաժեշտ գործողություններն ու պատսպարման կանոնները։ Գործնական պարապմունքների նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, ամրապնդել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և սահմանված անվտանգության կանոններով գործելու հմտությունները։
|
|
|
20.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ԴԱՇՏԱԴԵՄԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Նախադպրոցական հաստատություններն ուշադրության կենտրոնում. աշխատանքային այց Դաշտադեմի մանկապարտեզ։ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուների հետ աշխատանքային այց է կատարել Դաշտադեմի մանկապարտեզ։ Շրջայցի ընթացքում քննարկվել են հաստատության գործունեությանն առնչվող հարցերը, դիտարկվել առկա պայմաններն ու կարիքները։ Համայնքի ղեկավարը կարևորել է մանկապարտեզի բնականոն գործունեության ապահովումն ու երեխաների համար որակյալ նախադպրոցական միջավայրի ձևավորումը։ Աշխատանքային այցերը հնարավորություն են տալիս անմիջականորեն դիտարկելու հաստատությունների իրավիճակը և տեղում բարձրաձայնված հարցերին տալ գործնական լուծումներ։
|
|
|
20.10.26
ԵՂՆԻԿ ԵՎ ՇՂԱՐՇԻԿ․ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԵՐ՝ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԻՆ ՏԵՂՈՒՄ ԾԱՆՈԹԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն աշխատանքային այցեր է կատարել Եղնիկ և Շղարշիկ բնակավայրեր՝ տեղում ծանոթանալու առկա իրավիճակին և բնակավայրերի զարգացմանն առնչվող հարցերին։ Այցերի ընթացքում դիտարկվել են մանկապարտեզների գործունեությունը, դրանցում առկա խնդիրներն ու բարելավման կարիքները։ Շրջայցերը շարունակվել են նաև բնակավայրերի տարբեր հատվածներում, որտեղ ուսումնասիրվել են ենթակառուցվածքներին և համայնքային նշանակության այլ հարցերի առնչվող խնդիրները։ Տեղում կատարվող դիտարկումները հնարավորություն են տալիս հստակեցնել բնակավայրերի առաջնահերթությունները և նախանշել դրանց լուծմանն ուղղված հետագա քայլերը։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |