|
15.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
15.10.26
ԹԱԼԻՆ–ԲՈՒՐԳ-ԼԵ-ՎԱԼԱՆՍ․ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՔՈՒՅՐ ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն առցանց հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Բուրգ-լե-Վալանս քաղաքի քաղաքապետ Մարլեն Մուղիեի և քաղաքապետի տեղակալ Գրիգոր Ռոբերտ Թաֆանկեճյանի հետ։Հանդիպմանը մասնակցել են նաև Թալինի համայնքապետարանի ԿՄՍԵ բաժնի պետ Լուսինե Ավագյանը, Թալինի երաժշտական դպրոցի տնօրեն Շուշանիկ Շատոյանը և Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի ղեկավար Մանիկ Հարությունյանը։Տեսազրույցի ընթացքում քննարկվել են Թալին և Բուրգ-լե-Վալանս քույր քաղաքների միջև համագործակցության զարգացման հնարավորությունները, համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարներն ու առաջիկա անելիքները։Անդրադարձ է կատարվել նաև Թալինի ֆրանկոֆոն կենտրոնի գործունեությանը, ինչպես նաև կրթամշակութային ոլորտում փորձի փոխանակմանն ուղղված նախաձեռնություններին։Կողմերը ...
Մանրամասն |
|
|
14.10.26
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ԱՐԱԳԱԾԱՎԱՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուների և Արագածավանի վարչական ղեկավար Արթուր Նազարյանի ուղեկցությամբ աշխատանքային այց կատարեց Արագածավանի մանկապարտեզ։Այցի շրջանակում համայնքի ղեկավարն ուշադրության կենտրոնում պահեց մանկապարտեզի առօրյան՝ հետևելով հաստատությունում իրականացվող աշխատանքներին և երեխաների համար ստեղծված պայմաններին։ Շրջելով խմբասենյակներում, խոհանոցում և բակային տարածքում՝ նա ծանոթացավ առկա իրավիճակին, գույքի վիճակին և լուծում պահանջող հարցերին։Աշխատակիցների հետ զրույցների ընթացքում անդրադարձ կատարվեց մանկապարտեզի բնականոն գործունեությանը, երեխաների խնամքի ու կրթության կազմակերպմանը, ինչպես նաև այն խնդիրներին, որոնց լուծումը կարող է նպաստել հաստատության աշխատանքի ...
Մանրամասն |
|
|
14.10.26
ԱՐՏԵՆԻԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԵՎՍ ԴԻՏԱՐԿՎԵՑԻՆ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր ոլորտային պատասխանատուների հետ եղավ նաև Արտենիի մանկապարտեզում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հաստատության առօրյա գործունեությանը, աշխատանքային պայմաններին և առկա կարիքներին։ Համայնքի ղեկավարը զրուցեց մանկապարտեզի աշխատակիցների հետ, իսկ փոքրիկների հետ շփումն այցին հաղորդեց ջերմ ու անմիջական մթնոլորտ։ Մանկապարտեզների բնականոն գործունեության ապահովումն ու երեխաների համար բարենպաստ պայմանների ստեղծումը համայնքային աշխատանքի կարևոր ուղղություններից են։
|
|
|
14.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՇՐՋԱՅՑ ԱՐՏԵՆԻ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային շրջայց կատարեց Արտենի բնակավայրում՝ ոլորտային պատասխանատուների հետ դիտարկելով առկա խնդիրները և դրանց լուծման հնարավոր տարբերակները։ Շրջայցի նպատակն էր տեղում ծանոթանալ բնակավայրի կարիքներին և նախանշել անհրաժեշտ աշխատանքները՝ բնակիչների կենսապայմանների բարելավման համար։
|
|
|
13.10.26
«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ» ՄԻՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐՆ ԱՎԱՐՏՎԵՑ
|
|
Այսօր՝ հոկտեմբերի 13-ին, կայացան «Խաղաղություն» մինի ֆուտբոլի ներհամայնքային մրցաշարի վճռորոշ եզրափակիչ հանդիպումներն ու փակման հանդիսավոր արարողությունը։Միջոցառմանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ ևհամայնքի բնակիչներ, ովքեր եկել էին աջակցելու թիմերին և կիսելու մարզական տոնը։Եզրափակիչ հանդիպումների արդյունքները․3-րդ տեղի համար պայքարումՄաստարա 4 – 5 Ներքին ԲազմաբերդԼարված պայքարում հաղթանակ տանելով՝ Ներքին Բազմաբերդի թիմը նվաճեց 3-րդ պատվավոր հորիզոնականը։ԵզրափակիչԹալին 4 – 2 ԱրագածավանԹալինի թիմը տոնեց տպավորիչ հաղթանակ և դարձավ «Խաղաղություն» մրցաշարի չեմպիոն: 2-րդ հորիզոնական՝ Արագածավանի թիմ:Խաղերից անմիջապես ...
Մանրամասն |
|
|
13.10.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳՄՀԸ (GIZ) ՀԱՅԱՍՏԱՆԻ IMD ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ
|
|
ԳՄՀԸ (GIZ) Հայաստանի IMD ծրագրի շրջանակում Թալինի համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ գենդերային հավասարության հարցերով խորհրդատու Նատալյա Հարությունյանի հետ։Հանդիպմանը մասնակցեցին համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները, ինչպես նաև Թալին համայնքում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։Քննարկման առանցքում էին համայնքի զարգացման առաջնահերթությունները, իրականացվող տեղական ծրագրերում և տարեկան աշխատանքային պլաններում գենդերային հավասարության մոտեցումների ներառումը, ինչպես նաև գենդերազգայուն բյուջետավորման գործնական կիրառումը։Բովանդակալից և արդյունավետ քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց ...
Մանրամասն |
|
|
13.10.26
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ 35-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ՝ ԳԻՆԵՍԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 10-ՐԴ ՌԵԿՈՐԴ
|
|
ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված՝ Գինեսի համաշխարհային 10-րդ ռեկորդը սահմանված է:Թալին համայնքում գրանցվել է ուշագրավ մարզական արդյունք։ «Հայ-Էմ» հիմնադրամի Դյուցազնատուն մարզական կենտրոնի տնօրեն, մարզիչ և Գինեսի բազմակի ռեկորդակիր Ռոման Սահրադյանը գերազանցել է մայիսին սահմանած իր նախորդ՝ «Մեծ պտույտ ետ» վարժության 25 պտույտի ցուցանիշը՝ սահմանելով նոր ռեկորդային արդյունք։Բարերար, սպորտի վարպետ Էմին Եղիազարյանի աջակցությամբ մարզիկը երկու՝ 5 կմ/ժ արագությամբ ընթացող բեռնատարների միջև տեղադրված պտտաձողի վրա անընդմեջ կատարել է 70 պտույտ՝ ցուցադրելով բացառիկ մարզական կարողություններ։Ռեկորդի չափման տեսանյութերն ուղարկվել են Գինեսի համաշխարհային ռեկորդների գրասենյակ՝ պաշտոնական ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |