|
29.10.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
28.10.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԸ՝ COP17-Ի ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ․ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄՆ ՈՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԻՆՔՆԱՏԻՊՈՒԹՅՈՒՆԸ՝ ՄԵԿ ՏԱՂԱՎԱՐՈՒՄ
|
|
ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպված ցուցադրություններին Թալին համայնքը հանդես է գալիս սեփական տաղավարով՝ ներկայացնելով համայնքի բարիքները, ավանդական սննդամթերքն ու ազգային դիմագիծը։Միջազգային նշանակության միջոցառման շրջանակում գործող «Կանաչ գոտին» միավորում է տարբեր համայնքների, կազմակերպությունների և ոլորտների ներկայացուցիչների՝ ստեղծելով Հայաստանի ներուժը, նախաձեռնություններն ու ձեռքբերումները ներկայացնելու, ինչպես նաև նոր կապեր ու համագործակցության հնարավորություններ ձևավորելու հարթակ։Թալինի տաղավարն առանձնացել է ոչ միայն իր բերք ու բարիքով, այլև հայկական մշակույթն ...
Մանրամասն |
|
|
28.10.26
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿՏԱՎ»․ ՏԱՂԱՆԴՆԵՐԻ, ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՈՒ ՊԱՐԻ ԳՈՒՅՆԵՐԸ՝ ՄԵԿ ԲԵՄՈՒՄ
|
Այսօր Թալինի համայնքային մշակութային կենտրոնի բեմը միավորել էր համայնքի բնակավայրերում գործող խմբերին և անհատ կատարողներին՝ ստեղծելով երաժշտության, պարի և գեղեցիկ կատարումների մի ամբողջական մշակութային պատկեր։ Յուրաքանչյուր ելույթ իր գույնն ու երանգը հաղորդեց այդ պատկերին՝ բացահայտելով մասնակիցների տաղանդը, ստեղծագործական ներուժն ու արվեստի հանդեպ սերը։ Երգն ու պարը, ջերմ մթնոլորտն ու հանդիսատեսի ծափողջույնները «Թալինի մշակութային կենտրոն» ՀՈԱԿ-ի հաշվետու համերգը վերածեցին մշակութային վառ իրադարձության։ Միջոցառմանը ներկա էր Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ համայնքապետարանի ներկայացուցիչների և բնակիչների հետ։
|
|
|
28.10.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ՝ ՆԵՐՔԻՆ ՍԱՍՆԱՇԵՆԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր աշխատանքային այց է կատարել Ներքին Սասնաշեն բնակավայրի մանկապարտեզ։ Ոլորտային պատասխանատուների և վարչական ղեկավարի ուղեկցությամբ համայնքի ղեկավարը դիտարկել է մանկապարտեզի պայմանները, տնօրինության և աշխատակազմի հետ քննարկել առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել մանկապարտեզի առաջիկա հիմնանորոգմանն առնչվող հարցերին՝ նպատակ ունենալով բարելավել հաստատության պայմաններն ու երեխաների համար ապահովել ավելի հարմարավետ միջավայր։
|
|
|
27.10.26
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
|
|
Հոկտեմբերի 27․ հիշողություն, որ պարտավորեցնում է:1999 թվականի հոկտեմբերի 27-ը Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից է, որն անջնջելի հետք թողեց մեր երկրի պատմության մեջ։Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի և մյուս զոհերի հիշատակը մեր հավաքական հիշողության անբաժան մասն է։ Նրանց սպանությունը ծանր հարված էր Հայաստանի քաղաքական կյանքին՝ միաժամանակ փոխելով երկրի զարգացման ընթացքի վերաբերյալ բազմաթիվ սպասումներ։Այս ողբերգության մասին խոսելիս կարևոր է հիշել ոչ միայն այն, ինչ կորցրինք, այլև այն, ինչ պարտավոր ենք պահպանել՝ պետականության ամրությունը, հասարակության համերաշխությունը, ազգային շահերի գիտակցումը և մեր ապագան ինքնուրույն կերտելու վճռականությունը։Պատմության ցավալի էջերը չեն փոխվում ...
Մանրամասն |
|
|
23.10.26
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ–ՀԱՄԱՅՆՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՌՈՒՑՎՈՒՄ Է ԴԱՎԹԱՇԵՆ–ՍԱՍՆԱՇԵՆ ԳԱԶԱՏԱՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, Արագածոտնի մարզպետի տեղակալ Արմեն Գրիգորյանը, «Գազպրոմ Արմենիա» ընկերության և տեսչական մարմինների ներկայացուցիչները դիտարկել են Դավթաշեն–Սասնաշեն գազատարի կառուցման աշխատանքների ընթացքը։ 162 միլիոն դրամ ներդրմամբ իրականացվող ծրագիրն ընդգրկում է 4135 մետր երկարությամբ գազատարի կառուցում։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակում՝ պետություն–համայնք համագործակցությամբ, և արդեն ավարտական փուլում են։ Ծրագրի իրականացումը կարևոր քայլ է բնակավայրերի գազամատակարարման ենթակառուցվածքների զարգացման և բնակիչների կենսապայմանների բարելավման ուղղությամբ։
|
|
|
22.10.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
Անմիջական երկխոսություն բնակիչների հետ․ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը հանդիպել է քաղաքացիների հետ: Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը՝ լսելով համայնքի տարբեր բնակավայրերից ժամանած բնակիչների խնդիրներն ու առաջարկությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են բարձրացված հարցերը, ներկայացվել համապատասխան պարզաբանումներ, ինչպես նաև նախանշվել խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը։ Բնակիչների հետ անմիջական շփումը, նրանց մտահոգություններին արձագանքելն ու խնդիրների լուծմանն ուղղված հետևողական աշխատանքը շարունակում են մնալ համայնքային կառավարման կարևոր առաջնահերթություններից։
|
|
|
21.10.26
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ՝ ՎԵՐԻՆ ԲԱԶՄԱԲԵՐԴՈՒՄ
|
Թալին համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի և համայնքապետարանի քաղաքացիական պաշտպանության մասնագետների մասնակցությամբ, Վերին Բազմաբերդ բնակավայրում անցկացվել են հերթական գործնական պարապմունքները։ «Շչակի կիրառում, ազդարարում և պատսպարում» թեմայով պարապմունքների ընթացքում ներկայացվել են ազդարարման ազդանշանների նշանակությունը, դրանց դեպքում անհրաժեշտ գործողություններն ու պատսպարման կանոնները։ Գործնական պարապմունքների նպատակն է բարձրացնել բնակչության իրազեկվածությունը, ամրապնդել արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և սահմանված անվտանգության կանոններով գործելու հմտությունները։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |