|
27.11.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
27.11.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Արագածավան բնակավայրում ընթանում են ճանապարհների փոսալցման և հարթեցման աշխատանքներ։ Ներքին Բազմաբերդ բնակավայրում իրականացվում են 1600 մետր երկարությամբ նոր ջրագծի կառուցման աշխատանքներ։ Աշխատանքների նպատակն է բարելավել ջրամատակարարման համակարգը: Ցանկապատման աշխատանքներ են իրականացվել Կարմրաշեն բնակավայրի հասարակական նշանակության տարբեր հատվածներում:
|
|
|
26.11.26
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը։Ընդունելության ընթացքում համայնքի ղեկավարը լսել է քաղաքացիների բարձրացրած հարցերը, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկություններին։Ընդունելության շրջանակում հանդիպում է տեղի ունեցել նաև ներդրումային ծրագրերով հետաքրքրված անձանց հետ։ Մասնավորապես՝ այգեգործության ոլորտում ներդրումային ծրագիր իրականացնելու հետաքրքրություն է ներկայացրել սփյուռքահայ Սառա Գոթեշյանը, իսկ թռչնաբուծության ոլորտում՝ Նարեկ Կիրակինյանը։Հանդիպմանը մասնակցել են նաև Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի Ներդրումների և հետներդրումային սպասարկման վարչության պետ Խանում Գևորգյանը և հիմնադրամի ներկայացուցիչները։Քննարկվել են ներկայացված ...
Մանրամասն |
|
|
25.11.26
ԼՈՒՍԱԿՆՈՒՄ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՎՈՒՄ Է ԴԵՊԻ ՆՈՐԱԿԱՌՈՒՅՑ ԴՊՐՈՑ ՏԱՆՈՂ ՃԱՆԱՊԱՐՀԸ
|
|
Պետական բյուջեի միջոցներով, Արագածոտնի մարզպետի աշխատակազմի պատվիրատվությամբ, մարզի տարբեր բնակավայրերում իրականացվում են դեպի նորակառույց և կառուցվող դպրոցներ տանող ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։Այսօր մարզպետ Սերգեյ Մովսիսյանը և Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը ոլորտային պատասխանատուների հետ այցելել են Թալին համայնքի Լուսակն բնակավայր՝ տեղում դիտարկելու դեպի նորակառույց դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգման ընթացքը։Դպրոցը կառուցվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում։ Հիմնանորոգվում է բնակավայրի կենտրոնից մինչև դպրոց տանող ճանապարհը։Շինարարների փոխանցմամբ՝ աշխատանքները նախատեսվում է ամբողջությամբ ավարտել մինչև տարեվերջ։Մարզպետն ընդգծել է աշխատանքների որակի ...
Մանրամասն |
|
|
24.11.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
|
Արագածավան բնակավայրի մանկապարտեզի բակում տեղադրվել են նոր տաղավարներ՝ երեխաների բացօթյա ժամանցն առավել հարմարավետ և կազմակերպված դարձնելու նպատակով։Ստեղծված պայմանները հնարավորություն կտան փոքրիկներին ավելի շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին՝ ապահով և բարեկարգ միջավայրում։Թալին քաղաքի տարբեր հատվածներում իրականացվել են կոմունալ բարեկարգման տարաբնույթ աշխատանքներ:Արագածավան բնակավայրի մանկապարտեզում իրականացվել են մասնակի նորոգման աշխատանքներ՝ մանկապարտեզի պայմանների բարելավման և երեխաների համար առավել հարմարավետ միջավայրի ապահովման նպատակով։Միաժամանակ, մանկապարտեզի մասնաճյուղի բակում տեղադրվել է նոր սղարան՝ համալրելով երեխաների խաղային միջավայրը և ապահովելով ժամանցի նոր հնարավորություն։Թաթուլ ...
Մանրամասն |
|
|
24.11.26
ԹԱԼԻՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ 5 ԵՎ 7 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԲԱԶՄԱԲՆԱԿԱՐԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի Թալին էլեկտրացանցի պետ Էդգար Խաչատրյանի ուղեկցությամբ այցելեց Թալին քաղաքի Շահումյան 5 և 7 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքեր, որտեղ մեկնարկել են էլեկտրական ցանցի բարելավման աշխատանքները։ Իրականացվում է նոր էլեկտրական հաղորդալարերի անցկացում՝ նպատակ ունենալով բարելավել շենքերի էլեկտրամատակարարման համակարգը և ապահովել բնակիչների անվտանգությունը։ Այցի ընթացքում տեղում դիտարկվել են աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու կարիքները։
|
|
|
23.11.26
ԳԱՌՆԱՀՈՎԻՏՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ «ՁՄԵՌԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆ
|
|
Դեկտեմբերի 26-ին Գառնահովիտ բնակավայրում տեղի կունենա «Ձմեռային հեքիաթ» համայնքային փառատոնը։ Փառատոնի շրջանակում հրավիրում ենք արտադրողներին, ձեռնարկատերերին, արհեստավորներին և բրենդներին հանդես գալու իրենց տաղավարներով։Սա հիանալի հնարավորություն է՝Ներկայացնելու ձեր բրենդը,Ցուցադրելու ձեր արտադրանքը,Կազմակերպելու վաճառք,Ձեռք բերելու նոր հաճախորդներ և գործընկերներ։Եթե ցանկանում եք մասնակցել փառատոնին ձեր տաղավարով, ապա շտապեք ամրագրել ձեր տեղը։Տաղավարների ամրագրման համար զանգահարեք՝ 093 736-591։Վայր՝ Գառնահովիտ բնակավայրԱմսաթիվ՝ դեկտեմբերի 26Փառատոնն իրականացվում է Թալինի համայնքապետարանի և «Իմ գյուղը» ՀԿ-ի հետ համագործակցությամբ։Կազմակերպիչ՝ «Արի Թալին» ՀԿՏեղեկատվական ...
Մանրամասն |
|
|
23.11.26
ԹԱԼԻՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ՄԱՔՐՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ․ ԿՈՄԻՏԱՍ ՓՈՂՈՑՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԵԼ ԵՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՃԱՂԱՎԱՆԴԱԿՆԵՐ
|
Թալին քաղաքում մաքրման աշխատանքները շարունակվում են ամենուր և ամեն օր։ Իրականացվել են երկրորդական փողոցների, մայթերի և հասարակական տարածքների մաքրման աշխատանքներ՝ քաղաքի մաքրությունն ու բարեկարգ տեսքը պահպանելու նպատակով։ Միաժամանակ, Կոմիտաս փողոցում տեղադրվել են անվտանգության ճաղավանդակներ՝ ձորի եզրին գտնվող հատվածում բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |