Այսօր: Կիրակի, 24 Փետրվարի 2019թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2019,Փետրվար 6 - Մարտ 7
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2018,Հունիս 28 - 2021,Հունիս 28


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
31.12.19 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ http://talin.am

Հարգելի բարեկամ.

Ուրախ ենք ողջունել Ձեզ Թալինի քաղաքապետարանի պաշտոնական ինտերնետային կայքում: Կայքի միջոցով ցանկանում ենք քաղաքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Քաղաքապետարանի և համայնքի խնդիրներով հետաքրքրված յուրաքանչյուրի համար լինել հասանելիության դաշտում, հարաբերվել շիտակ և պարզ, ծանոթացնել համայնքի խնդիրների և իրականացվող միջոցառումների, աշխատանքների վերաբերյալ: Հույս ունենք, որ համատեղ աշխատանքի արդյունքում կարող ենք քաղաքի համար կատարել առավելագույնը:

31.12.19 << ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՏ ՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ >> ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎ
<<Թալին համայնքի արոտ օգտագործողների միավորում >> սպառողական  կոոպերատիվը  ստեղծվել  է  17.03.2015թ. ունի 146 անդամ,կոոպերատիվի նախագահ է ընտրվել Արարատ Գասպարյանը:Կոոպերատիվի նպատակներն են ` բարձրացնել համայնքի արոտավայրերի օգտագործման արդյունավետությունը,ավելացնել կոոպերատիվի անդամների,ինչպես նաև համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող խոշոր և մանր եղջերավոր անասունների կաթնատվությունը և մսատվությունը, աջակցել որակյալ կաթի և մսի արտադրության ավելացմանը, նպաստել գյուղատնտեսության զարգացմանը տարածաշրջանում, նպաստել կոոպերատիվի անդամների սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, իրականացնել բարեգործական գործունեություն: Առաջիկայում նախատեսված է վերակառուցել  ... Մանրամասն
31.12.19 << ԹԱԼԻՆ ԵՎ ԸՆԿԵՐՆԵՐ >> ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
  Հարգելի համաքաղաքացիներ, 2012թ.-ի նոյեմբեր ամսից Թալին քաղաքում ստեղծվել և գործում է <<Թալին և ընկերներ>> զարգացման հիմնադրամը, որի հիմնական նպատակն է քաղաքի կայուն զարգացումը և բարելավումը, համայնքում առկա հրատապ խնդիրների հնարավորինս արագ լուծումը: Ինչպես հանրապետության շատ համայնքներ, այնպես էլ Թալին քաղաքն ունի բազմաթիվ հրատապ խնդիրներ, որոնց լուծումը հնարավոր չէ քաղաքապետարանի սուղ միջոցներով, որն էլ առիթ հանդիսացավ հիմնադրամ բացելու համար` ակնկալելով աշխարհով մեկ սփռված պատվախնդիր թալինցիներին մասնակից դարձնել իրենց հայրենի քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:Դիմում և կոչ ենք անում ձեզ` հարգելի թալինցիներ, մեր բոլորի ցանկությունն է մեր հայրենի քաղաքը տեսնել գեղեցիկ և ... Մանրամասն
18.02.19 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 23-ԻՆ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻՆ ԸՆԴԱՌԱՋ
<< Մաքուր Հայաստան >> ծրագրի շրջանակներում 2019 թվականի մարտի 23-ը հանրապետությունում հայտարարված է համապետական շաբաթօրյակի օր: Շատ կարևոր է Թալին համայնքում շաբաթօրյակի աշխատանքները կատարել համակարգված ու ներդաշնակ: ՈՒստի, << Մաքուր Հայաստան >> գաղափարի կյանքի կոչման նպատակով, ձմռան ամիսների դժվարություններից և ձնհալից հետո համայնքի ողջ տարածքը հնարավոր աղտոտվածությունից ու աղբից մաքրելու նպատակով նախատեսվում է Թալին համայնքում կազմակերպել համապետական շաբաթօրյակ 2019 թվականի մարտի 23-ին: Ակնկալում ենք պետական ու մասնավոր հիմնարկների, հասարակական կազմակերպությունների և համայնքի բնակչության ակտիվ մասնակցությունը համապետական շաբաթօրյակին:       ... Մանրամասն
05.02.19 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ ԸՍՏ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐԻ   1.    Քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների իրավունքների բնագավառ   Կատարվել է քաղաքացիների ընդունելություն, օրենքով սահմանված կարգով քննության է ենթարկվել քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, միջոցներ է ձեռնարկվել համապատասխան խնդիրներին լուծումներ գտնելու: Քաղաքացիներին տրամադրվել են համապատասխան փաստաթղթեր և տեղեկանքներ: 2018թ. հունվարի 08-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համայնքապետարանում փաստաթղթաշրջանառությունը կազմել է` Մտից գրություններ -722 Դիմումներ-133 Ելից գրություններ-566 Համայնքի ղեկավարն իր իրավասության շրջանակներում ընդունել է 322 իրավական ակտ, ... Մանրամասն
28.01.19 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ 27-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻ ԱՌԹԻՎ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԾՆՈՂՆԵՐԻՆ և ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
Հայկական Բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում, Թալինի համայնքապետարանում իրականացվեց <<Համայնքի քաղաքացին ՝ հայրենիքի զինվոր է>> խորագիրը կրող միջոցառումը: Նպատակը մեկն էր՝ այցելել, շնորհավորել և երախտագիտություն հայտնել Թալին համայնքից ներկա պահին Հայոց Բանակում ծառայող զինվորների ծնողներին և հարազատներին: Թալինի համայնքապետարանի կողմից բանակայինների ծնողներին և հարազատներին գնահատանքի ջերմ խոսքեր են հղվել, իսկ մայրերին՝ թարմ վարդեր նվիրել հայրենիքի պաշտպան որդուն քաջարի զինվոր դաստիարակելու և բանակ ճանապարհելու համար: Միաժամանակ մաղթել են հայրենիքին խաղաղություն, զինվորներին՝ անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ հարազատ ընտանիք:   ... Մանրամասն
28.01.19 ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի´  հայրենակիցներ, թալինցիներ Շնորհավորում եմ Ձեզ պատմական և անշրջելի հաղթանակներ կերտած Հայոց Բանակի օրվա կապակցությամբ: Հայկական զինված ուժերը շարունակում են ապահովել մեր հայրենիքի խաղաղությունն ու անվտանգությունը՝ անառիկ պահելով Հայաստանի և Արցախի սահմանները թշնամու ոտնձգությունից: 1992 թվականի հունվարի 28-ին կազմավորվեց Հայոց բանակը: Դա մարտական ճանապարհի պատմություն է, 27 տարիների հերոսական պատմություն, որը կերտել է հայ զինվորը, պայքարելով ու շարունակում է պայքարը ազերիների դեմ, ստեղծեց հայ մարտիկի ուժեղ կերպար, որով հիմնադրվեց կանոնավոր և հզոր Հայոց Բանակ: Հայկական բանակ, որի ստեղծման համար մենք թանկ ենք վճարել, որի համար բոլորս պարտական ենք ազգին, պետությանը, հայ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Տեսահոլովակներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1

0249 2-25-46

taliniqaxaqapetaran@list.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner