|
25.02.26
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.talin.am
|
|
Հարգելի՛ այցելուներ Ողջունում եմ Ձեզ Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայքում։ Այստեղ համապարփակ ներկայացվում են Թալին համայնքի ծավալած գործունեությունը, կառուցվածքը, համայնքի ղեկավարի և ավագանիների ընդունած որոշումները, տեղեկատվություն` համայնքի զարգացման ծրագրերի, մատուցվող ծառայությունների և հանրությանը հետաքրքրող այլ հարցերի շուրջ։ Սույն պաշտոնական հարթակի միջոցով ապահովվում է մեր գործունեության թափանցիկությունը և հրապարակայնությունը, ուստի կարևորում ենք Ձեր դիտողություններն ու առաջարկությունները՝ դրանք քննարկելու և ամենօրյա աշխատանքում ներառելու նպատակով: Հարգանքով՝ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյան
|
|
|
25.02.26
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆՆ ԱՅՍՕՐ ԸՆԴՈՒՆԵԼ Է «ՀԱՅ ԷՄ» ԴՅՈՒՑԱԶՆԱՏԱՆ ԵՎ ՄԱՍՏԱՐԱՅԻ ԾԱՆՐԱՄԱՐՏԻ ՄԱՐԶԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ՍԱՆԵՐԻՆ ՈՒ ԳԼԽԱՎՈՐ ՄԱՐԶԻՉՆԵՐԻՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանն այսօր ընդունել է «Հայ էմ» դյուցազնատան և Մաստարայի ծանրամարտի մարզական դպրոցի սաներին ու գլխավոր մարզիչներին։Ընդունելության ընթացքում համայնքի ղեկավարը բարձր է գնահատել մարզիկների և մարզիչների հետևողական աշխատանքը, նվիրվածությունն ու կամքը՝ ընդգծելով, որ նրանց գրանցած հաջողությունները ոչ միայն անհատական, այլև համայնքային նշանակություն ունեն և նպաստում են Թալին համայնքի մարզական կյանքի զարգացմանը։«Հայ էմ» դյուցազնատան սաները վերջերս Դուբայ քաղաքում գրանցել են մի շարք Գինեսի համաշխարհային ռեկորդներ՝ արժանանալով միջազգային բարձր գնահատականի և արժանապատվորեն ներկայացնելով Հայաստանը միջազգային հարթակներում։ Մաստարայի ծանրամարտի մարզական ...
Մանրամասն |
|
|
24.02.26
ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
|
Մեկնարկել են Թալին քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները։ Թալին համայնքի զարգացման հերթական կարևոր ծրագրի շրջանակում սկսվել են քաղաքի կենտրոնական հրապարակի հիմնանորոգման աշխատանքները, որոնց նպատակն է ստեղծել ժամանակակից, բարեկարգ և հարմարավետ միջավայր համայնքի բնակիչների ու այցելուների համար։ Ծրագրի արդյունքում հրապարակը կստանա նոր տեսք՝ ապահովելով բարեկարգ սալահատակ, կանաչապատ տարածքներ, լուսավորության նոր համակարգ, նստարաններ և հանգստի գոտիներ։ Համայնքապետարանը հետևողականորեն շարունակում է իրականացնել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ համայնքի կենսապայմանների բարելավման նպատակով։
|
|
|
23.02.26
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
|
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանի գլխավորությամբ տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, համայնքապետարանի ղեկավար կազմի և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ։ Քննարկվեց ընթացիկ տարվա աշխատանքների իրականացման ընթացքը, ավարտին չհասցված ծրագրերի կատարման ժամկետները, դրանց որակի վերահսկողությունը։ Համայնքի ղեկավարը հանձնարարեց ապահովել բոլոր աշխատանքների պատշաճ և որակյալ իրականացումը՝ առաջնահերթ համարելով համայնքի բնակիչների անվտանգությունն ու հարմարավետությունը։
|
|
|
23.02.26
ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ ՓՈՒԼԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ
|
|
Մրցաշարի շրջանակում նախատեսված են հետևյալ հանդիպումները՝ 23․02․2026 թ. Իրինդ – Ոսկեթաս Թալին – Մաստարա Ներքին Սասնաշեն – Զարինջա Շղաշիկ – Թաթուլ 24․02․2026 թ. Ակունք – Դաշտադեմ Դավթաշեն – Զովասար Վերին Սասնաշեն – Արտենի Աշնակ – Կաթնաղբյուր 25․02․2026 թ. Իրինդ – Դաշտադեմ Թալին – Զովասար Ներքին Սասնաշեն – Արտենի Աշնակ-Թաթուլ 26․02․2026 թ. Ակունք – Ոսկեթաս Դավթաշեն – Մաստարա Վերին Սասնաշեն – Զարինջա Շղաշիկ – Կաթնաղբյուր Խաղերի մեկնարկը՝ ժամը 18։00-ին Խաղերը անցկացվում են Թալին քաղաքի Գարեգին Ավդայլանի անվան մարզադպրոցում։ Բոլոր մարզասերներին հրավիրում ենք ներկա գտնվելու և աջակցելու մասնակից թիմերին
|
|
|
22.02.26
ԱՆԻ ՁՄԵՌ 2026Թ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանի, Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, մարզի համայնքների ղեկավարների հետ այսօր ներկա է գտնվել «Անի ձմեռ 2026» ամենամյա մարզամշակութային միջոցառմանը։ «Անի ձմեռ 2026» միջոցառման մասնակիցները ուժերը չափել են կշռաքար, պարանի ձգում, բազկամարտ, վազք, դահուկավազք, ծանրամարտ, կարատե, ֆուտբոլ, սեղանի թենիս, հունահռոմեական ըմբշամարտ, վոլեյբոլ, շախմատ և այլ մարզաձևերում։
|
|
|
20.02.26
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱՐՈՏԱՎԱՅՐԵՐԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Այսօր Թալին համայնքապետարանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ պետական սեփականություն հանդիսացող հեռագնա արոտավայրերի վարձակալությամբ տրամադրելու վերաբերյալ։ Քննարկման նպատակն էր շահառուների և վարչական ղեկավարների հետ համատեղ դիտարկել գործընթացի կազմակերպման, պայմանների հստակեցման և առաջիկա քայլերի հարցերը։ Հանդիպումը վարեց համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը։ Մասնակցում էին համայնքապետարանի ղեկավար կազմը և ոլորտի պատասխանատու անձինք։ Քննարկման ընթացքում ներկայացվեցին գործող կարգավորումները, շահառուների առաջարկները և բարձրացված հարցադրումները՝ ապահովելու գործընթացի թափանցիկությունն ու արդյունավետ իրականացումը։
|
|
|
20.02.26
ԿԱՅԱՑԱՎ «ԹԱԹՈՒԼ ԿՐՊԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐԻ» ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԲԱՑՈՒՄԸ
|
|
Փետրվարի 20-ին Թալին համայնքում տոնական և ոգեշնչող մթնոլորտում կայացավ Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի հիշատակին նվիրված ներհամայնքային վոլեյբոլի հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։Միջոցառումը տեղի ունեցավ Թալինի Գ. Ավդալյանի անվան մարզադպրոցում՝ համախմբելով համայնքի բնակիչներին, մասնակից թիմերին ու մարզասերներին։ Մեկնարկը տրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգով՝ Թալինի երաժշտական դպրոցի սաների կենդանի կատարմամբ։Բացման արարողությանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, համայնքապետարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև հերոսի հարազատները։ Իր ողջույնի խոսքում համայնքի ղեկավարը կարևորեց նման նախաձեռնությունների նշանակությունը երիտասարդների ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |