Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 07-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 փետրվարի 2021 թվականի N 07-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով :
2.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների՝ 5-8 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի  5 %-ի չափով, 8-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքի 10%-ի չափով, 10 տարուց ավել  աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել  հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով
3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ ընդհանուր գումարով
4.Համայքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը :
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:

                                  

 

 


Կողմ -7

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԳԱԲՐԻԵԼ

ԱՐԱՄՅԱՆ ԱՐԱՄ

ԳԱԼՍՏՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԹԱՄԱՐԱ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՇՈՏ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner