Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի
24-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի , ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման
և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով , նկատի ունենալով , որ Սուսաննա Թորոսյանի կողմից Թումանյան 15/7 հասցեում ,02-003-0059-0323 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 73 քմ հողամասում ինքնակամ կառուցված ավտոտնակը և օժանդակ շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում , չի գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով Սուսաննա Թորոսյանի դիմումը ,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Կառուցապատող Սուսաննա Թորոսյանի կողմից Թումանյան 15/7 հասցեում զբաղեցրած
02-003-0059-0323 ծածկագրով 73 քմ բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 40.9 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և 17.3քմ արտաքին մկերեսով օժանդակ շինությունները ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Սուսաննա Թորոսյանի սեփականություն և
-հողի արժեքը –38544 /528 x 73=38544 / դրամ,
-օժանդակ շինության արժեքը -14878 / 860 x 17.3 = 14878/ դրամ.
- ավտոտնակի արժեքը -35174/ 860 x 40.9 = 35174/ դրամ.
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր `- 56000դրամ
Ընդամենը ` 144596 դրամով օտարել Սուսաննա Թորոսյանին :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :