|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Թալին ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Թալին, 060-75-77-87, talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 մարտի 2020 թվականի N 86-Ա |
ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 06.03.2020 ԹՎԱԿԱՆԻ N-75-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ 02-003-0207-0051 ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.6901 ՀԱՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով և ՀՀ հողային օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին կետով և 70-րդ հոդվածի 1-ին կետով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ուժը կորցրած ճանաչել Թալին համայնքի ղեկավարի 06.03.2020թ.-ի N-75-Ա որոշումը <<Թալին համայնքի 02-003-0207-0051 ծածկագրի տակ գտնվող 0,6901 հա հողամասը սեփականության իրավունքով օտարելու մասին>>: 2. Առաջարկել աճուրդի երկրորդ մասնակից Արթուր Սաֆարյանին գնել 02-003-0207-0051 ծածկագրով 0,6901 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը, 10 օրյա ժամկետում վճարելով համայնքապետարանի հաշվին՝ - հողի արժեք – 172525 դրամ - համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր – 25060 դրամ - ընդամենը – 197585 դրամ: 3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|