Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությամբ ն 4-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. Մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ ն 22-րդ կետերը, Պողոս Մելքոնյանի կողմից 25.01.2024թ. Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 26.12.2023թ. «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը՝ ծածկագիր 2023ET34VK, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները՝ ինքնակամ կառուցված բնակելի տունը բ/պ-ով և ա/հ-ով, անասնագոմը և սանհանգույցը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չեն ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․ Թալին համայնքի Ն․Բազմաբերդ բնակավայրի 23-րդ փողոց 2/1 հողամաս հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 02-073-0062-0001-ից կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 723,4քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված ընդհանուր 188,25քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տունը բ/պ-ով և ա/հ-ով, անասնագոմը և սանհանգույցը ճանաչել օրինական գույք, որպես համայնքի սեփականություն:
2․ Առաջարկել կառույցն իրականացրած Պողոս Մելքոնյանին գնել օրինական ճանաչված 188,25քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ բնակելի – 130,80քմ շինությունների 1քմ-ի օտարման համար վճարելով 1893 (մեկ հազար ութ հարյուր իննսուներեք) ՀՀ դրամ, օժանդակ – 57,45քմ շինությունների 1քմ-ի օտարման համար վճարելով 1262 (մեկ հազար երկու հարյուր վաթսուներկու) ՀՀ դրամ , իսկ 723,4քմ հողամասի 1քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 218 (երկու հարյուր տասնութ) ՀՀ դրամ:
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։