Ղեկավարվելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 18-ի 912-Ն որոշման հավելվածով նախատեսված կարգի 10-րդ, 11-րդ և 22-րդ կետերի դրույթները, Սիփան Սարգսյանի կողմից 19.03.2024թ-ին Թալին համայնքի ղեկավարին ներկայացված դիմումը, 27․12․2023թ «Հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանք»-ը ծածկագիր 2023926ZBF, և այն հանգամանքը, որ դիմումի առարկա հանդիսացող շինությունները, ինքնակամ կառուցված բնակելի տունը,օժանդակ շինությունը, մանսարդ և պարիսպը կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով,ստացել է <Ա․Ռ․Մ․ ՇԻՆ>ՍՊԸ-ի/լիցենզիա16029/դրական եզրակացություն, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրանց պահպանումը չեն խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝
1.Կառուցապատող Սիփան Սարգսյանի կողմից 02-016-0003-0021 կադաստրային ծածկագրով Թալին համայնքի, Արագածավան բնակավայրի, Հոկտեմբերյան խճուղի, բնակելի տուն 95 հասցեում գտնվող, սեփականություն հանդիսացող 1217,6քմ մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա ինքնակամ կառուցված՝ ընդհանուր 304,88քմ արտաքին մակերեսով շինությունները՝ բնակելի տուն 176,74քմ,օժանդակ շինություն12,76քմ, մանսարդ107,68քմ, և պարիսպ 7,7քմ ճանաչել օրինական գույք, որպես Սիփան Մարզպետունու Սարգսյանի սեփականություն:
2. Որպես ինքնակամ կառույցների օրինականացման վճար գանձել 259312 (երկու հարյուր հիսունինը հազար երեք հարյուր տասերկու) ՀՀ դրամ(բնակելի տուն 176,74x874=154471դրամ,մանսարդ107,68 x874=94112, օժանդակ շինություններ 12,76 x524,4=6691դրամ, պարիսպ 7,7 x524,4=4038դրամ) ։
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վճարման անդորրագիրը ներկայացնելու հաջորդող օրվանից: