Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2018 թ.

Ք. ԹԱԼԻՆ ,ԳԱՅԻ 60 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԳԵՎՈՐԳ ՏԵՐՏԵՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի  35-րդ հոդվածի  1-ին  մասի  24-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի , ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով , նկատի ունենալով , որ Գևորգ Տերտերյանի  կողմից Գայի 60 հասցեում ,
02-003-0222-0503  ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 150քմ հողամասում  ինքնակամ կառուցված օժանդակ շինությունը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում , չի  գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում սերվիտուտ և չի
 խախտում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով  Գևորգ Տերտերյանի  դիմումը
,

 

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Գևորգ Տերտերյանի  կողմից Գայի 60  հասցեում զբաղեցրած 
02-003-0222-0503  ծածկագրով  150 քմ  բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման  հողամասը և հողամասի վրա կառուցված 25  քմ արտաքին մակերեսով շինությունը` խանութը  ճանաչել օրինական գույք , որպես քաղաքացի Գևորգ Տերտերյանի  
 սեփականություն և
      -հողի արժեքը –158400 դրամ, այդ թվում `
      շինության  զբաղեցրած արտաքին մակերեսի`  25 քմ –ի եռապատիկի հաշվով ` - 118800             /  75  x 3 x 528=118800 / դրամ :
հողամասի մնացած մասի ` 75 քմ –ի հաշվով կադաստրային արժեքի  չափով `  39600/ 528 x 75 =39600 / դրամ :
     -շինության արժեքը -193500/ 25  x 7740 = 193500 / դրամ :
     -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր `- 102000դրամ
 Ընդամենը ` 413900 դրամով օտարել Գևորգ Տերտերյանին  :
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner