Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 22
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



18 ապրիլի 2018 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Ղեկավարվելով  << Տեղական  ինքնակառավարման   մասին >>  ՀՀ  օրենքի            43-րդ  հոդվածի  1-ին  մասի  3-րդ   կետի,ՀՀ հողային օրենսգրքի 67-րդ և 68-րդ հոդվածների , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված ` պետական և համայնքային սեփականություն հանդիսացող  հողամասերի տրամադրման կարգի 5-րդ գլխի պահանջներով , հիմք  ընդունելով  Թալին համայնքի ավագանու 12.04.2018թ. N-19-Ն  որոշումը ,
                                                       

                                              ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1. 2018թ. մայիսի 21-ին  ժամը 11:00-ին  Թալինի համայնքապետարանում
 /հասցեն ք. Թալին Գայի 1 / անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք `
___ Աճուրդի առարկա են հանդիսանում `
Լոտ 1 .Ք. Թալին  ,02-003-0212-0612 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության 3875 քմ մակերեսով վարելահող գործառնական նշանակության հողամասը , գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար ,1քմ –ի մեկնարկային գինը 25 դրամ : Աճուրդի առարկա հանդիսացող հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ : Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում , չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք :
Լոտ 2 . Ք. Թալին , 02-003-0212-0611 ծածկագրով , գյուղատնտեսական նպատակային նշանակության 3102 քմ մակերեսով վարելահող արոտավայր գործառնական նշանակության հողամասը ,գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար ,  1 քմ-ի մեկնարկային գինը  25 դրամ :
Աճուրդի առարկա 
հանդիսացող հողամասը գտնվում է ոչ հեռու ճանապարհից : Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner