Այսօր: Երեքշաբթի, 30 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 148
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



08 հունվարի 2019 թ.

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Սեյրան Թութխալյանը  հանդիսանալով անհատ ձեռներեց, չի կատարել  2018թ. հունվարի 30-ի N46 պայմանագրով նախատեսված` 3.1 կետով սահմանված պարտականությունը, ինչի կապակցությամբ 2018 թվականի  դեկտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ տեղական տուրքի չմարված պարտավորության

գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Սեյրան Թութխալյանը հանդիսանալով անհատ ձեռներեց, չի կատարել ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության 2018թ. հունվարի 30-ի N46 պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  12.12.2018թ. տրված տեղեկանքների` տեղական տուրքի վճարման ենթակա հարկը կազմում է  80000/ութսուն հազար/ ՀՀ դրամ, ինչը պայմանագրով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի դեկտեմբերի 12-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի դեկտեմբերի 24-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Սեյրան Թութխալյանը /փոստ անդորագիր 15.12.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Սեյրան Թութխալյանի բացակայությամբ:

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

  ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի, <<Ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության>> 2018թ. հունվարի 30-ի N46 պայմանագրի 3.1կետի`

 

                                                              ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

 1.Քաղաքացի Սեյրան Թութխալյանից հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 80000/ութսուն հազար/ՀՀ դրամ:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

 3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

 4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner