Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 70-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովի 31.032021թ-ի թիվ 02 արձանագրությունը,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ ՝
1.Թալին համայնքի 02-003-0220-0246 ծածկագրի տակ գտնվող 0,06 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը սեփականության իրավունքով՝
-հողի արժեքը
-15750/տասնհինգ հազար յոթ հարյուր հիսուն/ դրամ,
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր 32115 /երեսուն երկու հազար հարյուր տասնհինգ/ դրամ, Ընդամենը 47865 /քառասունյոթ հազար ութ հարյուր վաթսունհինգ/ դրամով օտարել <<Շարոսոլար>> ՍՊԸ-ին՝ տնօրեն Ֆրիջ Շարոյան:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: