Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 32-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 32-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԵԼԱՎՃԱՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերով և <<Համայնքային ծառայության մասին >> ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետով , համայնքի ավագանին որոշում է՝

1.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով :
2.Թալինի համայնքապետարանի աշխատակազմում երկար տարիների՝ 5-10 տարի աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել հավելավճար պաշտոնային դրույքաչափի  5 %-իչափով, 10 տարի և ավել  աշխատանքային ստաժ ունեցող համայնքային ծառայողների համար սահմանել  հավելավճար պաշտոնային դրույքաչափի 15 %-ի չափով:
3.Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում սահմանված հավելավճարը յուրաքանչյուր ամիս վճարվում է աշխատավարձի հետ ընդհանուր գումարով
4.Համայքապետարանի  աշխատակազմի քարտուղարին՝ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը :
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում սույն թվականի հունիսի 1-ից :

              


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner