Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և ՀՀ կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշուման 100-րդ և 109-րդ կետերի պահանջներով,
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1. Թալինի համայնքապետարանին Թալին համայնք Պարտիզակ բնակավայր 1-ին փողոց 45/1 հանդիսությունների սրահ հասցեում, խոհանոցի և սանհանգույցի կառուցման աշխատանքների համար տալ շինարարության թույլտվություն։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: