Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 հոկտեմբերի 2018 թ.

ՀՈՂԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Աշոտ Պավլիկի Եսայանը  հանդիսանալով հողի հարկ վճարող սուբյեկտ, <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքներով սահմանված կարգով չի կատարել հողի հարկ, վճարելու պարտականությունները, ինչի կապակցությամբ 2018 թվականի  հոկտեմբերի 03-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ հողի հարկի գումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Համաձայն ՀՀ ԿԱ ԱԳԿ ՊԿ կողմից տրված  տվյալների ք.Թալինի  վարչական տարածքում գտնվող    0.068, 0.29, 0.448, 0,436 ՀԱ հողատարածքները գյուղատնտեսական  նշանակության ՝/ կադաստրային ծածկագրեր՝ /02-003-218-110, 02-003-218-118, 02-003-201-021, 02-003-201-019/  հանդիասնում են քաղաքացի Աշոտ Պավլիկի Եսայանի  սեփականությունը, ինչը  <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքներով հանդիսանում են հարկվող օբյեկտներ: Համաձայն աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  03.10.2018թ. տրված տեղեկանքների հողամասերի համար վճարման ենթակա հարկը 03.10.2018թ.  դրությամբ՝ ներառյալ օրենքով սահմաված ժամկետում չվճարելու արդյունքում  առաջացած  տույժը,  կազմում է  28421 /քսանութ հազար չորս հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ  /2018թ. ներառյալ/, ինչը օրենքով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2018 թվականի հոկտեմբերի 3-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2018 թվականի հոկտեմբերի 24-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Աշոտ Պավլիկի Եսայանը  /փոստ անդորագիր 09.10.2018թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Աշոտ Պավլիկի Եսայանի  բացակայությամբ:

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ: Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի ՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի  մասին>> ՀՀ  օրենքի 1-ին հոդվածի ՝ հողի հարկի վճարողներ են հանդիսանում հողի սեփականատերերը, պետական սեփականություն  հանդիսացող հողի մշտական օգտագործողները:

Համաձայն <<Հողի հարկի մասին>>  ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի՝հողի հարկի գումարը համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի համար վճարվում է հարկվող օբյեկտի գտնվելու  վայրի  համայնքի  բյուջե:

Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի  23-րդ հոդվածի ՝ հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց  յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է տույժ՝ ժամանակին չմուծված հարկի գումարի 0,15 տոկոսի չափով, <<Հարկային օրենսգրքի>>
401 հոդվածի 1-ին մասով` 2018թ. Հունվարի 1-ից հետո 0,075 տոկոսի չափով յուրաքանչյուր օրվա համար:

Համաձայն <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին մասի՝ հարկային պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմաված ժամկետից ուշացնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Հողի հարկի մասին>> ՀՀ օրենքի 1-ին,16-րդ , <<Հարկային օրենսգրքի>> 397 հոդվածի 1-ին, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

                                                              ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ

1.Քաղաքացի Աշոտ Պավլիկի Եսայանից  հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 25703 /քսանհինգ հազար յոթ հարյուր երեք/ ՀՀ դրամ, որից

14178 ՀՀ դրամ  հողի  հարկի  գծով վճարման ենթակա /2017թ. ներառյալ/ ապառք գումար, 11525 ՀՀ դրամ պարտավորությունը ժամանակին չկատարելու արդյունքում  հաշվարկված տույժ /2018թ. հոկտեմբերի 3-ը ներառյալ/:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner