Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 66-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 66-Ա


Զեկ. ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ

<<ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>17.08.2017Թ. N 30-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին >> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի
 5-րդ կետով , համայնքի ավագանին որոշում է `

Թալին համայնքի ավագանու 17.08.2017թ. << Թալին համայնքում սոցիալական օգնության տրամադրման չափորոշիչներ սահմանելու մասին >> N 30-Ա որոշումը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ `

    Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 11-րդ կետի, 18-րդ հոդվածի 7-րդ կետի և 48-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետի պահանջներով , համայնքի ավագանին որոշում է `
1
.Թալին համայնքում սահմանել սոցիալական օգնության տրամադրման հետևյալ չափորոշիչները `
     1) Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.00 և ավելի բարձր - 20000 դրամ
      
անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

2)    1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք  - 20000 դրամ

3)    2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք  - 15000 դրամ

4)   3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք  -  10000 դրամ

5.) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք- 10000դրամ

6)   Վերարտադրության տարիքի կանայք` հղիության, ծննդաբերության և հետծննդյան շրջանում
- 10000
դրամ

7)  Մինչև 7 տարեկան երեխաներ-- 10000դրամ

8)  Հաշմանդամություն ունեցող երեխաներ` մինչև 18 տարեկան - 15000դրամ

9)  Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ` մինչև 18 տարեկան, և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձինք` 18-23 տարեկան- - 10000դրամ

10) Մինչև 8 տարեկանև 12 տարեկան երեխաներ, ինչպես նաև 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության մասով - 10000դրամ

11)  Հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ` մինչև   18 տարեկան -15000դրամ
12) 
Բազմազավակ (մինչև 18 տարեկան 4 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ- 20000դրամ

13)  Մինչև 18 տարեկան` դիսպանսեր հսկողության տակ գտնվող երեխաներ- 15000դրամ

14) Միածնող երեխաներ` մինչև 18 տարեկան - 20000դրամ

15) Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմնի ուղեգրով լրացուցիչ բժշկական հետազոտության ենթարկվողներ- 10000դրամ

16)  14-15 տարեկան արական սեռի, նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք (հիվանդանոցային բժշկական օգնություն, իսկ զորակոչային տարիքի անձանց` նաև հիվանդանոցային փորձաքննություն) - 15000դրամ

17)  Զինծառայողներ և նրանց հավասարեցված անձինք, նրանց ընտանիքների անդամներ,- 15000դրամ
Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ, երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներ- 15000դրամ

18)  Փրկարարական ծառայողներ և նրանց ընտանիքների անդամներ, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատված փրկարարական ծառայողներ, հաշմանդամ դարձած փրկարարական ծառայողներ, ծառայության ընթացքում զոհված (մահացած) փրկարարական ծառայողների ընտանիքների անդամներ-15000դրամ

19) Ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ-5000դրամ

20)  Մանկատներում և ծերանոցներում խնամվողներ-10000դրամ

21)  Բռնադատվածներ - 15000դրամ

22)  Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ-15000դրամ

23)  Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք-10000դրամ

24)  Ապաստան հայցողներն ու նրանց ընտանիքների անդամները-15000դրամ
25)  
Միայնակ թոշակառուներ-10000դրամ
26)  Սոցիալական օգնության կարիք ունեցող այլ խմբեր -5000 դրամ
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2019թ. հունվարի 1-ից
 

 

 

          Կողմ                             Դեմ                                            Ձեռնպահ

 

 

Որոշման նախագիծը
նախապատրաստեց  Ա. Գրիգորյանը 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner