Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 30
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



13 փետրվարի 2018 թ.

Ք. ԹԱԼԻՆ ԳԱՅԻ 60 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  ՀՀ  Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով , <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի ,ՀՀ Հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի ,ՀՀ  կառավարության  2006թ. մայիսի 18-ի  N 731-Ն որոշման և  N 912-Ն որոշմամբ  հաստատված  <<Ինքնակամ  կառույցների օրինականացման և տնօրինման կարգի >> 4-րդ  բաժնի  պահանջներով , նկատի ունենալով , որ  շինության պահպանումը  չի խախտում  այլ անձանց իրավունքները , չի  գտնվում ինժեներատրանսպորտային  օբյեկտների  անվտանգության գոտում , կառուցված  չէ քաղաքաշինական  նորմերի և կանոնների  էական  խախտումներով , չի  առաջացնում  հարկադիր  սերվիտուտ  պահանջելու  իրավունք  և կառուցված  չէ   ՀՀ  հողային  օրենսգրքի 60-րդ  հոդվածով  սահմանված  հողերի  վրա , հիմք  ընդունելով  Գևորգ Տերտերյանի  դիմումը , 

                                                                 ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Թալին  քաղաքի  Գայի 60 հասցեում  գտնվող , համայնքային սեփականություն հանդիսացող 150 քմ բնակավայրերի նշանակություն , հասարակական  կառուցապատման  հողամասի  վրա  / ծածկագիր 02-003-0222-0503 / ինքնակամ  կառուցված  25 քմ արտաքին մակերեսով  օժանդակ շինությունը ճանաչել  օրինական , որպես համայնքի  սեփականություն :
2. Առաջարկել  կառույցն  իրականացրած  Գևորգ Տերտերյանին  գնել օրինական ճանաչված  օժանդակ  շինությունը` 1 քմ-ի օտարման համար վճարելով 1720 / հազար յոթ հարյուր քսան / դրամ,  շինության զբաղեցրած մակերեսի ` 25 քմ-ի եռապատիկի 75 քմ-ի հաշվով հողամասի 1 քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի չափով 528 /հինգ հարյուր քսանութ/ դրամ , իսկ հողամասի մնացած մասի ` 75 քմ-ի հաշվով 1 քմ-ի օտարման համար վճարելով կադաստրային արժեքի ` 528 դրամի եռապատիկի չափով ` 1584 / հազար հինգ հարյուր ութսունչորս / դրամ :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner