Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 հունվարի 2020 թ.

ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Թալին համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան

 

Քաղաքացի Հմայակ Վոլոդիայի Երանոսյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող ֆիզիկական անձ, չի կատարել 2018թ. հունվարի 01-ի N461 պայմանագրով նախատեսված` 2-րդ կետով սահմանված պարտականությունները, ինչի կապակցությամբ 2019 թվականի դեկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ աղբահանության գումարի գանձման հարցի քննության նպատակով: <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

 

Վարչական ակտ ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

 

Քաղաքացի Հմայակ Վոլոդիայի Երանոսյանը հանդիսանալով աղբահանության վճար վճարող ֆիզիկական անձ, չի կատարել աղբահանության 2018թ. հունվարի 01-ի N461 պայմանագրով նախատեսված պարտավորությունները:

<<Թալինի կոմունալ ծառայության>> ՀՈԱԿ-ի կողմից 20.12.2019թ. տրված տեղեկանքի` աղբահանման դիմաց վճարման ենթակա գումարը կազմում է 22800/քսաներկու հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ, ինչը պայմանագրով սահմանված ժամկետներում չի վճարվել: 2019 թվականի դեկտեմբերի 20-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի դեկտեմբերի 30-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել և չի ներկայացել քաղաքացի Հմայակ Վոլոդիայի Երանոսյանը /փոստ անդորագիր 24.12.2019թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված քաղաքացի Հմայակ Վոլոդիայի Երանոսյանի բացակայությամբ:

 

 

 

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

 

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների, <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> ՀՀ օրենքի 5-րդ, 6-րդ հոդվածների, 2018թ. հունվարի 01-ի N461 պայմանագրի 2 կետի`

 

                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

 

1.Քաղաքացի Հմայակ Վոլոդիայի Երանոսյանից հօգուտ Թալին համայնքի բյուջե գանձել է 22800/քսաներկու հազար ութ հարյուր/ՀՀ դրամ:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner