Ղեկավարվելով ՀՀ հողային oրենսգրքի 80-րդ հոդվածի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով համայնքապետարանի մրցույթային հանձնաժողովի 09․04․2024թ-ի թիվ 4 արձանագրությունը․
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1․Թալին համայնքի Զովասար բնակավայրի 02-045-0117-0080 ծածկագրի տակ գտնվող 0,5765 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով, 3 տարի ժամկետով, տարեկան 7300 (յոթ հազար երեք հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով օգտագործման տրամադրելու Սասունիկ Վրեժի Կիրակոսյանին։
2․Համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսերը' 33000 (երեսուներեք հազար) ՀՀ դրամ գանձել վարձակալից։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից: