Այսօր: Երեքշաբթի, 14 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 5-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 5-Ա


Զեկ. ԱՎԵՏԻՔ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԹԱԼԻՆԻ ԹԻՎ 2 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆ ԱՍՏՂԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      Նկատի ունենալով Թալինի թիվ-2 մանկապարտեզի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանի աշխատանքում տեղ գտած շարունակական բնույթ կրող թերությունները , որի համար Ա. Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի 18.11.2016թ. թիվ - 48 կարգադրությամբ ստացել է խիստ նկատողություն , ինչպես նաև նկատի ունենալով , որ  Ա. Հովհաննիսյանը ձախողել է մանկապարտեզի 2017թ. գնումների կազմակերպման գործընթացը , որի հետևանքով անորոշ ժամկետով հետաձգվում է մանկապարտեզի աշխատանքների վերսկսումը և խաթարվում մանկապարտեզի բնականոն աշխատանքը , ղեկավարվելով < Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի , 35-րդ հոդվածի  11-րդ կետի ,ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթներով և ՀՀ կառավարության 10.02.2011թ N-168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ գլխի դրույթներով ,համաձայն որի գնումների գործընթացի կազմակերպման  պատասխանատուն հիմնարկի ղեկավարն է , համայնքի ավագանին որոշում է `

1.Տալ համաձայնություն Թալինի թիվ-2 մանկապարտեզ ՀՈԱԿ-ի տնօրեն Աստղիկ Հովհաննիսյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու համար :
2 .Տալ համաձայնություն , մինչև մանկապարտզի տնօրեն նշանակելը տնօրենի աշխատանքային պարտականությունները դնելու Ամալյա Սահակյանի վրա
 :
3.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից
 :

      
               Կողմ -6                                              Դեմ -1                          Ձեռնպահ -0
  1.Արամյան Արամ                                  Գևորգյան Թամարա
  2.Գրիգորյան Մանվել
 3.Գասպարյան Արարատ
 4.Գալստյան Մարտուն
 5.Գրիգորյան Աշոտ
 
6.Գրիգորյան Նարեկ

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner