Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 112
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



27 մարտի 2020 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ, ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղակա ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի և 76-րդ հոդվածի պահանջներով , ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի և այդ որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> -ի 8-րդ գլխի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագիծ, քաղաքաշինական գոտիավորման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 25.03.2020թ. N 21 Ա որոշումը

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. 2020 թվականի մայիսի 12-ին ժամը 12:30-ին Թալինի համայնքապետարանում (հասցեն`Ք.Թալին, Գայի փ. 1, 3-րդ հարկ) անցկացնել մրցույթ, համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը վարձակալության իավունքով օգտագործման տրամադրելու համար:
-Մրցույթի առարկա են հանդիսանում`
Լոտ . 1. Ք.Թալին, 02-003-0212-0625 ծածկագրով 5.769 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակալությամբ տրամադրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 60000 դրամ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է հողամասի մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 3000 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթն սկսվելուց առաջ: Մրցույթային քայլի չափը (նվազագույն հավելումը) սահմանվում է մեկնարկային
վարձավճարի 10 %-ի չափով՝ 6000 դրամ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Վարձակալությամբ օգտագործման տրամադրվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 2. Ք.Թալին 02-003-0211-0088 ծածկագրով, 1.3093 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր, վարելահող գործառնական նշանակության հողամասը: Հողամասը վարձակաությամբ տրվում է օգտագործման գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու նպատակով, 25 տարի ժամկետով: Հողամասի մեկնարկային վարձավճարն է տարեկան 13000 դրամ, որը պետք է վճարվի մրցույթի անցկացման օրը, մրցույթը սկսվելուց առաջ: Մրցույթի նախավճարի չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 5%-ի չափով` 650 դրամ:Մրցույթային քայլի (նվազագույն հավելումի) չափը սահմանվում է մեկնարկային վարձավճարի 10%-ի չափով` 1300 դրամ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Մրցույթի առարկա հանդիսացող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի մայիսի 8-ը:
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner