Այսօր: Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 մարտի 2020 թ.

Ք. ԹԱԼԻՆ ՍՊԱՆԴԱՐՅԱՆ ՓՈՂՈՑ 8/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՄԱՆՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդված, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով , նկատի ունենալով, որ Մանվել Բաղդասարյանի կողմից Սպանդարյան փողոց 8/1 հասցեում, 02-003-0077-0504 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 22.6 քմ հողամասում ինքնակամ կառուցված գրասենյակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Մանվել Բաղդասարյանի դիմումը,

 

                                                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Մանվել Բաղդասարյանի կողմից Սպանդարյան փողոց 8/1 հասցեում 02-003-0077-0504 ծածկագրով 22,6 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա ինքնակամ կառուցված 22.6քմ արտաքին մակերեսով շինությունը` գրասենյակը ճանաչել օրինական գույք , որպես քաղաքացի Մանվել Բաղդասարյանի սեփականություն և
-հողի արժեքը –22,6 x528= 11933 /տասնմեկ հազար իննը հարյուր երեսուներեք / դրամ,
-շինության արժեքը -22,6 x 7740 x 2 = 349848 / երեք հարյուր քառասունիննը հազար ութ հարյուր քառասունութ / դրամ: -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր `46000 /քառասունվեց հազար/դրամ:
Ընդամենը ` 407781 / չորս հարյուր յոթ հազար յոթ հարյուրութսունմեկ / դրամով օտարել Մանվել Բաղդասարյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner