Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 145
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



01 հոկտեմբերի 2021 թ.

Ք. ԹԱԼԻՆ Ա․ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 21/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ԼԵՌՆԻԿ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Լեռնիկ Թադևոսյանի կողմից Ա․ Խանջյան փողոց 21/9 հասցեում, 02-003-0060-0075 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 31․54 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ավտոտնակը, կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Լեռնիկ Թադևոսյանի 20․08․2021թ-ի դիմումը,

 

                                                                                                     ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Լեռնիկ Թադևոսյանի կողմից կողմից Ա․ Խանջյան փողոց 21/9 հասցեում ինքնակամ
զբաղեցրած 02-003-0060-0075 ծածկագրով 31․54 քմ բնակավայրերի նշանակության բնակելի
կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 31․54 քմ արտաքին մակերեսով շինությունը` ավտոտնակը, ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Լեռնիկ Թադևոսյանի սեփականություն և
-հողի արժեքը–31․54 x 1221= 38510 (երեսունութ հազար հինգ հարյուր տաս) դրամ,
-շինության արժեքը 31․54 x 1209 = 38132 (երեսունութ հազար մեկ հարյուր երեսուներկու) դրամ,
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր` 68000 (վաթսունութ հազար)դրամ։
Ընդամենը` 144642 ( մեկ հարյուր քառասունչորս հազար վեց հարյուր քառասուներկու) դրամով օտարել
Լեռնիկ Թադևոսյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԱՎՐՈՍ ՍԱՓԵՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner