Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 մայիսի 2019 թ.

Ք. ԹԱԼԻՆ ,ԹՈՒՄԱՆՅԱՆ 15/12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼՍՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ  օրենքի  35-րդ հոդվածի  1-ին  մասի  24-րդ կետի , ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի , ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N-912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով , նկատի ունենալով , որ Հովհաննես Գալստյանի  կողմից Թումանյան 15/12 հասցեում ,02-003-0059-0322  ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 63 քմ հողամասում  ինքնակամ կառուցված  ավտոտնակը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում , չի  գտնվում ինժեներատեխնիկական , տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում , չի հակասում քաղաքաշինական նորմերին , չի առաջացնում սերվիտուտ և չի
 խախտում այլ անձանց իրավունքները , հիմք ընդունելով  Հովհաննես Գալստյանի  դիմումը
,

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.Կառուցապատող Հովհաննես Գալստյանի  կողմից  Թումանյան  15/12  հասցեում զբաղեցրած 
02-003-0059-0322  ծածկագրով  63 քմ  բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման  հողամասը և հողամասի վրա կառուցված 63  քմ արտաքին մակերեսով շինությունը` ավտոտնակը ճանաչել օրինական գույք , որպես քաղաքացի Հովհաննես Գալստյանի   սեփականություն և
      -հողի արժեքը –33264 /528 x 63=33264 / դրամ,
     -շինության արժեքը -54180 / 860  x 63= 54180/ դրամ :
     -համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր `- 56000դրամ
 Ընդամենը  ` 143444 դրամով օտարել Հովհաննես Գալստյանին  :
2.Սույն որոշումը ուժի  մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից :
     



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner