Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մայիսի 2019 թ.

ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՉՄԱՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   ՀՀ   Թալին   համայնքի  ղեկավարի  որոշման  կարգավորման  առարկան

Քաղաքացի  Ռազմիկ Գառնիկի Աթանեսյանը  հանդիսանալով <<Թալին Կինոցանց>> ԲԲԸ-ն տնօրեն, չի կատարել  2016թ. հունվարի 08-ի N05 <<Ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության>>  պայմանագրով նախատեսված` 3.1 կետով սահմանված պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի  փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> ենթակետի հիմքով Թալինի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարույթ՝ տեղական տուրքի չմարված պարտավորությանգումարի գանձման հարցի  քննության  նպատակով: <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.

Վարչական  ակտ  ընդունելու  համար հիմք հանդիսացող փաստերը.

Ռազմիկ Գառնիկի Աթանեսյանը  հանդիսանալով <<Թալին Կինոցանց>> ԲԲԸ-ն տնօրեն, չի կատարել  2016թ. հունվարի 08-ի N05 <<Ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառքի թույլտվության>>  պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
Աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կողմից  19.02.2019թ. տրված տեղեկանքի` տեղական տուրքի վճարման ենթակա հարկը կազմում է  12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ, ինչը պայմանագրով սահմաված ժամկետներում չի վճարվել: 2019 թվականի փետրվարի 19-ին <<Վարչարարության հիմուքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի
30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>>կետի հիմքով Թալինի համայնքապետարանում հարուցված վարչական վարույթի շրջանակներում  2019 թվականի մարտի 26-ին հրավիրվել է վարչական վարութի լսում, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել, սակայն ծանուցումը մերժել  և չի ներկայացել քաղաքացի Ռազմիկ Գառնիկի Աթանեսյանը, վարչական վարույթը տեղի է ունեցել 16.05.2019թ. /փոստ անդորագիր 15.04.2019թ/: Վարչական վարույթի լսումն իրականացվել է պատշաճ ծանուցված  քաղաքացի  Ռազմիկ Գառնիկի Աթանեսյանի բացակայությամբ:

 

 

Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել օրենքին համապատասխան սահմանված հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ վճարումներ:

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածների, <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> ՀՀ օրենքի,<<Ոգելից խմիչքի և ծխախոտի վաճառքի թույլտվության>> 2016թ. հունվարի 08-ի N05 պայմանագրի 3.1 կետի`

                                                              

ՈՐՈՇՈՒՄ  ԵՄ`

1.Քաղաքացի Ռազմիկ Գառնիկի Աթանեսյանից հօգուտ  Թալին համայնքի  բյուջե գանձել 12000/տասներկու հազար/ ՀՀ դրամ:

2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Թալին համայնքի  ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ասվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:

3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմաված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ՀՀ ԱՆ ՀԿԱ ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալին համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner