Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 195
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



31 մարտի 2021 թ.

ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ – ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքկառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի, 57-րդ հոդվածի 2-րդ մասի, 67-րդ և 68-րդ հոդվածների պահանջներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. N-286 որոշմամբ հաստատված <<Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգ>> - ի 5-րդ գլխի և հիշյալ որոշման 3-րդ կետի <<ա>> ենթակետի պահանջներով, Թալին համայնքի գլխավոր հատակագծին, քաղաքաշինական գոտիավորվման նախագծին և հողերի օգտագործման սխեմային համապատասխան, հիմք ընդունելով համայնքի ավագանու 26.03.2021թ. N-20-Ա և 27.07.2020թ. N-35-Ա որոշումները,

 

                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1.2021 թվականի մայիսի 4-ին ժամը 11:00-ին, Թալինի համայնքապետարանում (հասցեն Ք.Թալին, Գայի 1, 3-րդ հարկ) անցկացնել հողամասերի աճուրդ-վաճառք:

- Աճուրդի առարկա են հանդիսանում՝

Լոտ. 1.Ք.Թալին, Պ.Սևակի փողոց 32/2 հասցեում գտնվող, 02-003-0042-0004 ծածկագրով 0,23001 հա բնակավայրերի նշնակության բնակելի կառուցապատման հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 1221 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 2.808.422 դրամ: Հողամասը օտարվում է բնակելի կառուցապատման նպատակով: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 140421 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ /ճանապարհ, ջրագիծ, կոյուղի, էլ. Հաղորդման գծեր և գազատար/:Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 2. Ք.Թալին, Քոթանյան փողոց 15/1 հասցեում գտնվող, 02-003-0049-0021 ծածկագրով 0,0206 հա /11,45մ x 18մ/ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 1221 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 251526 դրամ: Հողամասը օտարվում է հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով:Աճուրդի նախավճարի և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 12576 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա են հաղորդակցուղիներ /ճանապարհ, ջրագիծ, կոյուղի, էլ. հաղորդման գծեր և գազատար/:Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 3. Ք.Թալին 02-003-0212-0632 ծածկագրով 0,45 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 112500 դրամ:հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար:Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 5625 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 4. Ք.Թալին, 02-003-0209-0023 ծածկագրով 0,9805 հա գյուղատնտեսական նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 245125 դրամ:Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 12256 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 5. Ք.Թալին 02-003-0207-0055 ծածկագրով 4,899 հա գյուղատնտեսական նշանակության վարելահող գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 37 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը՝ 1.812.630 դրամ:Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 90632 դրամ:Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:

Լոտ. 6. Ք.Թալին 02-003-0224-0632 ծածկագրով 0,29 հա գյուղատնտեսական նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը՝ 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 72500 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 3625 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 7. Ք.Թալին 02-003-0227-0049 ծածկագրով, 1,4627 հա բնակավայրերի նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 365675 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը հաշվարկվում էմեկնարկային գնի 5%-ի չափով՝ 18284 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացման օրը, աճուրդը սկսելուց 30 րոպե առաջ:Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ. 8. Ք. Թալին, 02-003-0227-0004 ծածկագրով 1,7809 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1 քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 445225 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 22262 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկցաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ: Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Օտարվող հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Լոտ.9. Ք.Թալին, 02-003-0227-0043 ծածկագրով 2,4791 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը, 1քմ-ի մեկնարկային գինը 25 դրամ, ընդամենը հողամասի մեկնարկային գինը 619775 դրամ: Հողամասը օտարվում է գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար: Աճուրդի նախավճարի չափը և աճուրդային քայլի չափը սահմանվում է մեկնարկային գնի 5%-ի չափով՝ 30989 դրամ: Աճուրդի նախավճարը պետք է վճարվի աճուրդի անցկացաման օրը աճուրդն սկսելուց 30 րոպե առաջ : Հողամասից ոչ հեռու առկա է ճանապարհ: Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և չի առաջացնում սերվիտուտ:
Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ ըստ առանձին լոտերի , մասնակցության վճարի անդորագիր (որի չափը սահմանված է 5000 դրամ) և անձնագիր:
Հայտերը ընդունվում են երկուշաբթիից- ուրբաթ ժամը 10:00-17:00-ն, ընդմիջում ՝ 13: 00- 14:00-ն:
Աճուրդի մասնակցության հայտը չի ընդունվում, եթե հայտ ներկայացնողը ՀՀ հողային օրենսգրքով սահմանված հողամասի սեփականության իրավունքի սուբյեկտ չէ:
Սակարկողը կարող է գինն ավելացնել աճուրդային քայլի չափից ոչ պակաս գումարով:
Եթե մասնակիցը չի հաղթել, նախավճարը անմիջապես վերադարձվում է նրան, եթե հաղթել է նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ:
Հայտերի ընդունումը և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ:
Աճուրդն անցկացվում է բաց, որին մասնակցում են հանձնաժողովի անդամները, գրանցված անձինք և աճուրդի մասնակից չհամարվող անձինք (դիտորդի կարգավիճակով): Աճուրդի մասնակից չհամարվող անձինք, աճուրդին ներկա գտնվելու համար, յուրաքանչյուր լոտի համար առանձին ներկայացնում են սահմանված չափով (5000 դրամ) մուտքի վճարի անդորագիր և անձնագիր:
Աճուրդն սկսվելու պահից դահլիճ մտնելն արգելվում է:
Աճուրդն սկսվում է, եթե սակարկողների թիվը մեկ կամ ավելի է: Աճուրդի հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը:
Աճուրդում հաղթած անձը 10 օրվա ընթացքում պարտավոր է ամբողջությամբ վճարել սակարկությունների արդյունքում ձևավորված գինը, որից հետո 2 օրվա ընթացքում կողմերի միջև կնքվում է օտարման պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման և պետական գրանցման:
Հողամասերի օտարումն իրականացվում է դասական աճուրդով:
Լոտի ուսումնասիրության համար կարող եք դիմել Թալինի համայնքապետարան աշխատանքային օրերին 16:00-18:00-ն:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner