Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 հոկտեմբերի 2020 թ.

Ք. ԹԱԼԻՆ ԽԱՆՋՅԱՆ ՓՈՂՈՑ 20/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԵՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԾԱԾԿՈՑԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂ ՀՈՎԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի, ՀՀ կառավարության 18.05.2006թ. N731-Ն որոշման և ՀՀ կառավարության 18.05.2006թ. N912-Ն որոշմամբ հաստատված ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգի 4-րդ գլխի պահանջներով, նկատի ունենալով, որ Հովիկ Մխիթարյանի կողմից Խանջյան փողոց 20/9 հասցեում 02-003-0024-0335 ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 25 քմ հողամասում ինքնակամ կառուցված շինությունը՝ ծածկոցը կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասում, չի գտնվում ինժեներատեխնիկական, տրանսպորտային և այլ կոմունիկացիոն օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և չի խախտում այլ անձանց իրավունքները, հիմք ընդունելով Հովիկ Մխիթարյանի դիմումը,

 

                                                                                                                             ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Կառուցապատող Հովիկ մխիթարյանի կողմից Խանջյան փողոց 20/9 հասցեում ինքնակամ զբաղեցրած 02-003-0024-0335 ծածկագրով 25 քմ բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասը և հողամասի վրա կառուցված 25 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ծածկոցը ճանաչել օրինական գույք, որպես քաղաքացի Հովիկ Մխիթարյանի սեփականություն և
- հողի արժեքը 25x528= 13200 (տասներեք հազար երկու հարյուր) դրամ:
-շինության արժեքը 25x7740= 193500 (հարյուր իննիսուներեք հազար հինգ հարյուր) դրամ:
-համայնքապետարանի կողմից գույքի գրանցման հետ կապված ծախսեր՝ 76000 (յոթանասունվեց հազար) դրամ:
Ընդամենը՝ 282700 (երկու հարյուր ութսուներկու հազար յոթ հարյուր) դրամով օտարել Հովիկ Մխիթարյանին:
2.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner