Այսօր: Երկուշաբթի, 29 Ապրիլի 2024թ.
Թալինի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 152
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԹԱԼԻՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



10 մարտի 2020 թ.

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

Թալին համայնքի ղեկավար Ս.Արամյանս, քննարկելով <<05>> փետրվարի 2020թ-ին կազմված թիվ 01 արձանգրության նյութերը պարզեցի, որ անհատ ձեռներեց Ասյա Շամիրի Պետրոսյանը առանց համապատասխան թույլտվության ք. Թալինի Խանջյան 21/2 հասցեում իրականացնում է ծխախոտի և ոգելից խմիչքի վաճառք, որի համար պատասխանատվություն է նախատեսվում <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> ՀՀ օրենսգրքի 16916-րդ հոդվածով:
Պատշաճ ձևով ծանուցված լինելով` քաղաքացի Ա.Պետրոսյանը (փոստային անդորագիր 29.02.2020թ.) չի ներկայացել գործի քննությանը, որը տեղի է ունեցել 2020թ մարտի 9-ին: Ա.Պետրոսյանի կողմից իր շահերը և իրավունքները պաշտպանող և արարքը հիմնավորող որևիցե գրավոր փաստաթուղթ չի ներկայացվել:
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի 9-րդ ենթակետի և Հայաստանի Հանրապետության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 16916-րդ հոդվածի պահանջներով.

 

                                                                                                                           ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`

1. Քաղաքացի Ասյա Շամիրի Պետրոսյանին Հայաստանի Հանրապետության <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 16916-րդ հոդվածով նախատեսված կարգով տուգանել 20 000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով, որը ենթակա է վճարման սույն որոշումը ստանալուց հետո ոչ ուշ քան 15 օրվա ընթացքում` ՀՀ ՖՆ գործառնական վարչության 900465000041 հ/հաշվին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում քաղաքացի Ասյա Շամիրի Պետրոսյանին հանձնելու պահից, որը կարող է բողոքարկվել դատական կարգով 15 օրվա ընթացքում:
3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Թալինի համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԱՐԳԻՍ ԱՐԱՄՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք. Թալին, Գայի 1
060-75-77-87
talinihamaynqapetaran@list.ru thamaynqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 53622422@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԹԱԼԻՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner